Մարրաները կամ մարաները (իսպ.՝ Marrano, արաբ․՝ محرّم‎‎ մուհարամ-ից — արգելված)[1], եզրույթ, որով Իսպանիայի և Պորտուգալիայի քրիստոնյա բնակչությունն անվանում էր քրիստոնեություն ընդունած հրեաներին և նրանց սերունդներին՝ անկախ դավանափոխման կամավորության աստիճանից (14-15-րդ դարերի վերջեր)։

Մարրաներ. Հավատաքննության ժամանակներում Զատկի գաղտնի տոնում Իսպանիայում: Մովսես Մայմոնի նկարը

Իշխող Ֆերդինանդ II Արագոնացի և Իզաբելլա I (Կաստիլիայի թագուհի) թագավորական զույգի կողմից 1492 թվականին ընդունված հրամանը Իսպանիայի բոլոր հրեաներին կարգադրում էր եռամսյա ժամկետում կա՛մ մկրտվել, կա՛մ լքել երկրի սահմանները։ Հրեաների մեծամասնությունը փախչում էր կա՛մ Պորտուգալիա (որտեղ 30 տարի անց պատմությունը կրկնվեց), այնտեղից էլ Եվրոպայի հյուսիս, կա՛մ Իտալիա, Օսմանյան կայսրություն, Հյուսիսային Աֆրիկայի երկրներ։ Բայց Իսպանիայի հրեաների որոշ մասը, իսկ այնուհետև Պորտուգալիայում, ընդունեց քրիստոնեությունը։ 1502 թվականին նման բախտի արժանացան նաև մուսուլմանները (մավրերը), իսկ հարյուրից քիչ ավելի տարի անց և մորիսկները՝ առերես քիստոնեություն ընդունած մավրերի սերունդները։

Հաճախ մարրաները և նրանց սերունդները շարունակում էին հավատարմություն պահպանել առ հուդայականությունը (ամբողջովին կամ մասամբ)։ Հրեական ավանդույթը մարրաներին դիտարկում է որպես կարևորագույն անոսիմ (եբրայերեն՝ אֲנוּסִים‎, բառացի՝ ստիպվածներ) խումբ՝ հրեաներ, որոնք ստիպողաբար հավատափոխ եղան։ Գաղտնի հուդայականություն դավանող մարրաները իսպանական հավատաքննության հետապնդման հիմնական տարրերն էին[2], ինչպես մորիսկները։

Հաջորդող հարյուրամյակների ընթացքում՝ Իսպանիայի և Պորտուգալիայի կողմից Հարավային Ամերիկայի և Կարիբյան ծովի կղզիների գաղութացման ժամանակաշրջանում, շատ մարրաներ բնակություն հաստատեցին այնտեղ։ Նրանց մի մասը միացավ հոլանդական գաղութներում ապաստան գտած սեֆարդյան հրեաների հետ։ Բայց մարրաների հիմնական զանգվածը ձուլվեց իսպանախոս բնակչության հետ։

Համաձայն 2008 թվականին կատարված Լիդսի համալսարանի գենետիկական հետազոտությունների՝ ժամանակակից Իսպանիայի բնակչության 20 %-ը տղամարդկանց գծով ունեն հրեական արմատներ և 11 %-ը ունեն արաբական և բերբերական արմատներ[3]։

Անվան առաջացումը խմբագրել

Այս, ըստ էության, արհամարհական մականունն ունի անորոշ ծագում։ Իսպաներեն իսպ.՝ marrano նշանակում է «խոզ». Բայց այնուամենայնիվ գոյություն ունեն նա «marrano» եզրույթի այլ մեկնաբանություններ՝ եբրայերեն՝ מראית עין‎ (մար’իտ աին, «արտաքին տեսք»), արամեերեն՝ מר אנוס (մար անուս, «հարկադրաբար»), եբրայերեն՝ מומר‎ (մումար, «դավանափոխ») իսպանական 'ano' վերջավորությամբ, արաբ․՝ mura'in‎‎ («տարտյուֆ»)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. marrano // DICCIONARIO DE LA LENGUA ESPAÑOLA — Vigésima segunda edición. REAL ACADEMIA ESPAÑOLA
  2. Մարրաներ՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  3. «Գենետիկական փորձեր Իսպանիայում» Նիկոլաս Ուեյդ, New York Times, 12/05/2008 էջ՝ А12