Մարտուն Ադոյան

հայ կինոպրոդյուսեր, մշակույթի գործիչ

Մարտուն Փայլակի Ադոյան (սեպտեմբերի 17, 1955(1955-09-17), Ուջան, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 28, 2020(2020-04-28), Երևան, Հայաստան), հայ կինոպրոդյուսեր, մշակույթի գործիչ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության և Հայաստանի ազգային կինոակադեմիայի անդամ։

Մարտուն Ադոյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 17, 1955(1955-09-17)
ԾննդավայրՈւջան, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 28, 2020(2020-04-28) (64 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունկինոպրոդյուսեր և մշակութային գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀայաստանի կինեմատոգրաֆիստների միություն

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Արագածոտնի մարզի Ուջան գյուղում, ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը։ 1986-1991 թվականներին եղել է Հայկական ԽՍՀ Կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի վերահսկողության և վերստուգման բաժնի պետը, Հանրապետության կինովիդեո միավորման գլխավոր տնօրենի տեղակալը[1]։ Եղել է բազմաթիվ ֆիլմերի և հեռուստաֆիլմերի գլխավոր պրոդյուսեր։

1991 թվականից մինչև իր կյանքի վերջ զբաղեցրել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրենի պաշտոնը։

Մահացել է 2020 թվականի ապրիլի 28-ին[2]։

Պարգևներ և մրցանակներ

խմբագրել
  • ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ (2007)
  • ՀՀ նախագահի պետական մրցանակ (2014)
  • ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում (2015)
  • Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ (2016)[3]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Մահացել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտուն Ադոյանը». news.am. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
  2. «Մահացել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտուն Ադոյանը». Hetq.am. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  3. LLC, Helix Consulting. «Կյանքից հեռացել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն, կինոպրոդյուսեր, մշակույթի գործիչ Մարտուն Ադոյանը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել