Մարտին եղբայրների տուն (ռուս.՝ Дом братьев Мартын) (Կարմիր տնակ, ռուս.՝ Красный домик[1]), շենք Դոնի Ռոստովում, Բոլշայա Սադովայա փողոցի և Կրեպոստնոյ նրբանցքի խաչմերուկում։ Տունը կառուցվել է 1893 թվականին ճարտարապետ Նիկոլայ Սոկոլովի նախագծով։ Շենքի առաջին սեփականատերը եղել է Մեծ Բրիտանիայի հպատակ Իվան Ռոմանովիչ Մարտինը[2]։ Մարտին եղբայրների տունն ունի մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտի կարգավիճակ[3]։

Մարտին եղբայրների տուն
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով և Բոլշայա Սադովայա փողոց (Դոնի Ռոստով)
ՎայրԲոլշայա Սադովայա փողոց (Դոնի Ռոստով)
Հիմնադրված է1893
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Անկյունային աշտարակը

Երկհարկանի շենքը կառուցվել է կարմիր աղյուսից 1893 թվականին ռոստովցի ճարտարապետ Նիկոլայ Սոկոլովի նախագծով։ Տունը կառուցված է էկլեկտիկայի կեղծգոթական ուղղության ոգով[4][5], նրա մեջ համադրված են ռուսական և գերմանական ճարտարապետության տարրեր։ Տան անկյունային մասում առանձնանում է սրածայր աշտարակով էրկերը[6]։

Սկզբում շենքը պատկանում էր բրիտանահպատակ Իվան Մարտինին, ապա նրա կնոջը` Պ. Մարտինին։ Այնուհետև տունը պատկանել է նրանց որդիներին` Վասիլիին, Գեորգիին և Իվանին։ Մարտին ընտանիքին Դոնի Ռոստովում պատկանել է «Ջոն Մարտին և ընկ.» ձուլամեխանիկական գործարանը, որը գտնվել է տան մոտ։ 1910-ական թվականներին Գեորգի Մարտինը եղել է ԱՄՆ-ի հյուպատոս[7], իսկ Մարտին եղբայրների տանը գտնվում էր նրա ընդունարանը։

1920 թվականին շենքը պետականացվեց։ Առաջին հարկում տեղակայվեցին տարբեր հաստատություններ, իսկ երկրորդում` կոմունալ բնակարաններ։ Հայրենական մեծ պատերազմից հետո շենքում անցկացվեց վերանորոգում, որի ընթացքում կորսվեցին ձեղնահարկի պատուհանները։ 1980-1990-ական թվականներին շենքում գտնվում էր Նկարչի տունը, որտեղ տեղակայված էին խանութ-սրահը, ցուցահանդես-վերնիսաժը և հնաոճ իրերի կրպակը։

2007 թվականին շենքը փոխանցվեց Միխայիլ Շոլոխովի պետական թանգարան-արգելոցի հաշվեկշռին, որից հետո սկսվեց նրա վերականգնումը։ Նախատեսվում է, որ վերանորոգման աշխատանքների ավարտից հետո Մարտին եղբայրների տանը տեղակայվելու է այդ թանգարանի մասնաճյուղը[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Геннадий Демин Как там у вас, в ХVIII веке? // Ростов Официальный. — 2005. — № 33 (560).
  2. «Донской Вавилон». Московский комсомолец. 2013 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
  3. «г.Ростов-на-Дону. Объекты культурного наследия (памятники истории и культуры) государственного (федерального) значения». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
  4. Александр Харченко (2013 թ․ օգոստոսի 13). «Ремонт после реставрации?». dom.161.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28-ին.
  5. Кукушин B. C. Эклектика // История архитектуры Нижнего Дона и Приазовья. — Ростов-на-Дону: ГинГО, 1995. — 275 с. — ISBN 5-88616-027-2
  6. Сергей Иваненко Частица западной Европы // Ростов Официальный. — 2004. — № 42 (517).
  7. Вера Волошинова. ««Красный домик» – будущий Ростовский филиал музея-заповедника М.А. Шолохова». werawolw.ru. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
  8. «Продолжается реставрация Дома братьев Мартын». sholokhov.ru. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.