Մարտին Ալբերտո Վիսկարա Կորնեհո (մարտի 22, 1963(1963-03-22)[2][3], Լիմա, Պերու[4]), պերուացի ինժեներ և քաղաքական գործիչ։ 2018 թվականի մարտի 23-ից զբաղեցնում է Պերուի նախագահի պաշտոնը[5][6][7]։ Մինչ այդ՝ 2016 թվականից, զբաղեցրել է Պերուի առաջին փոխնախագահի պաշտոնը։

Մարտին Վիսկարա
իսպ.՝ Martín Alberto Vizcarra Cornejo
Martín Vizcarra Cornejo (cropped) (cropped).png
 
Կուսակցություն՝ չկա
Կրթություն՝ National University of Engineering?[1] և ESAN University?
Մասնագիտություն՝ քաղինժեներ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 22, 1963(1963-03-22)[2][3] (56 տարեկան)
Ծննդավայր Լիմա, Պերու[4]
Քաղաքացիություն Flag of Peru (state).svg Պերու
Ի ծնե անուն իսպ.՝ Martín Alberto Vizcarra Cornejo
Հայր César Vizcarra Vargas?
Ամուսին Maribel Díaz Cabello?
 
Կայք՝ martinvizcarra.com
 
Պարգևներ

Արևի շքանշան, Կաթոլիկ Իզաբելայի շքանշան, Մադրիդի ոսկե բանալի և Ինֆանտ դոն Էնրիկեի շքանշանի մեծ շղթա

Կոռուպցիայի դեմ բարեփոխումների պահանջը հիմք հանդիսացավ Պերուի խորհրդարանի լուծարման համար, ինչը և տեղի ունեցավ 2019 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Վիսկարայի հրամանով։ Մարտին Վիսկարան Կոնգրեսը լուծարեց, երբ պատգամավորները հրաժարվեցին աջակցել Սահմանադրական դատարանի բարեփոխումների նրա նախագծին ու ընտրեցին դատարանի նոր անդամ: Նախագահը արտահերթ խորհրդարանական ընտրություններ է նշանակել հունվարի 26-ին:

ԿենսագրությունԽմբագրել

Վիսկարան ավարտել է Լիմայի ինժեներության ազգային համալսարանը։ 2011-2014 թվականներին եղել է Մոկեգուա նահանգի նահանգապետը։

2016 թվականի ընտրություններում Վիսկարան, Պեդրո Պաբլո Կուչինսկու հետ միասին, ընտրվել է Պերուի առաջին փոխնախագահի պաշտոնում[8]։ Ընտրվելուց հետո՝ 2016 թվականի հուլիսից մինչև 2017 թվականի մայիսը, միաժամանակ ղեկավարել է նաև Պերուի տրանսպորտի և կապի նախարարությունը և 2017 թվականի հոկտեմբերից մինչ 2017 թվականի մարտը Կանադայում դեսպան է եղել։

2018 թվականի մարտի 23-ին՝ Կուչինսկու հրաժարականից հետո, Վիսկարան ներկայացվեց որպես Պերուի հաջորդ նախագահ, ով պետք է մասնակցեր երդմնակալության արարողությանը։ 2018 թվականի ապրիլի սկզբին Վիսկարան փոխեց կառավարության ղեկավարին։ Ընդամենը կես ամիս անց նրա աջակիցների թիվը կազմում էր 57 %։

ՊարգևներԽմբագրել

  • Իզաբելլա Կաթողիկեի շքանշանի ասպետ (Իսպանիա, 2019 թվականի փետրվարի 25)
  • Ինֆանտ դոն Էնրիկեի շքանշանի ասպետ (Պորտուգալիա, 2019 թվականի փետրվարի 25)

ԾանոթագրություններԽմբագրել