Մարտին Սիպալ (հունգ.՝ Martin Szipál, հայտնի է եղել նաև որպես Մարտին Ս. Մարտին, մայիսի 6, 1924(1924-05-06)[1], Սոլնոկ, Szolnok District - ապրիլի 26, 2016(2016-04-26)[2], Բուդապեշտ, Հունգարիա[3]), հունգարացի-ամերիկացի լուսանկարիչ։ Առավել հայտնի է կինոաստղերի և հայտնի մարդկանց իր ստեղծած դիմալուսանկարներով։

Մարտին Սիպալ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 6, 1924(1924-05-06)[1]
ԾննդավայրՍոլնոկ, Szolnok District
Մահացել էապրիլի 26, 2016(2016-04-26)[2] (91 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարիա[3]
Քաղաքացիություն Հունգարիա և  ԱՄՆ
Մասնագիտությունլուսանկարիչ
 Márton Szipál Վիքիպահեստում

Կենսագրություն Խմբագրել

Մարտին Սիպալը ծնվել է 1924 թվականին Սոլնոկում, թագավորական լուսանկարիչ Մարտոն Կարոլի Սիպալի (1886–1966) և Մարգիտ Սեպեշիի (1888–1960) ընտանիքում։ Մանկությունն անցել է Դեբրեցենում, ապա ընտանիքը տեղափոխվել է Բուդապեշտ։ Լուսանկարչություն սովորել է Մյունխենում, որակավորման քննություն հանձնել է 1942 թվականին։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, եղել է Հունգարիայի թագավորական օդուժի ռազմական օդաչու։

Պատերազմից հետո՝ 1946 թվականին, Դեբրեցենում հիմնադրել է իր առաջին լուսանկարչական ստուդիան։ Բուդապեշտի լուսանկարիչների կոոպերատիվին է միացել 1953 թվականին, 1954 թվականին՝ Դեբրեցենի գեղարվեստական լուսանկարիչների ասոցիացիայի հիմնադիր-անդամ։ 1956 թվականի հունգարական հեղափոխության ընթացքում փախել է երկրից, հաստատվել ԱՄՆ-ում։ Նրա լուսանկարները հայտնվել են տարբեր թերթերում ու ցուցահանդեսներում, հանդես է եկել որպես անկախ լուսանկարիչ։

Հոլիվուդում հիմնել է իր ստուդիան և սկսել լուսանկարել այնպիսի նշանավոր դեմքերի, ինչպիսիք են Ջոն Ուեյնը, Թոմի Լի Ջոնսը, Լեսլի Նիլսենը, Շարլին Թիլթոնը, Մարգո Հեմինգուեյը, Թիմոթի Հատոնը, Պրիսցիլա Պրեսլին, Քարիմ Աբդուլ-Ջաբարը և այլք։ Համագործակցել է ամսագրերի և պարբերականների հետ, և նրա լուսանկարած հայտնի աստղերի դիմանկարները հայտնվել են ամսագրերի շապիկներին։

1997 թվականին վերադարձել է Հունգարիա, աշխատել թերթերում, դասավանդել տարբեր լուսանկարչական դպրոցներում։

Մահ Խմբագրել

Մահացել է շագանակագեղձի քաղցկեղից Բուդապեշտում, 2016 թվականին 92 տարեկան հասակում[4]։

Հրատարակություններ Խմբագրել

  • The Hollywood Years. Panda Digital, Los Angeles, 1997
  • Sztárok sztárfotós szemmel. Hanga Kiadó, Budapest, 2004

Ծանոթագրություններ Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել