Մարտին Շտրանցլ (գերմ.՝ Martin Stranzl, հունիսի 16, 1980, Գյուսինգ, Ավստրիա), ավստրիացի նախկին ֆուտբոլիստ։ Խաղում էր պաշտպանի դիրքում[4]։

Մարտին Շտրանցլ
Martin Stranzl
Շտրանցլը 2012 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ավստրիա Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 16, 1980(1980-06-16)[1][2][3][…] (43 տարեկան)
Ծննդավայր Գյուսսինգ, Güssing District, Բուրգենլանդ, Ավստրիա
Հասակ 191 սմ
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
1986-1997 Ավստրիա Գյուսինգ
1997-1999 Գերմանիա Մյունխեն 1860
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
1997-1999 Գերմանիա Մյունխեն 1860 II 28 (4)
1999-2004 Գերմանիա Մյունխեն 1860 96 (4)
2004-2006 Գերմանիա Շտուտգարտ 44 (1)
2006-2010 Ռուսաստան Սպարտակ Մոսկվա 95 (3)
2011-2016 Գերմանիա Բորուսիա Մյոնխենգլադբախ 116 (8)
1997-2016 Ընդհանուր 379 (20)
Ազգային հավաքական
2000-2009 Ավստրիա Ավստրիա 56 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Պրոֆեսիոնալ կարիերան Շտրանցլը սկսել է Մյունխեն 1860 ակումբում 1997 թվականին։ 2004 թվականին Մյունխեն 1860-ը դուրս մնաց Բունդեսլիգայից, իսկ Շտրանցլը տեղափոխվեց Բունդեսլիգայում հանդես եկող Շտուտգարտ՝ մնալով թիմի հիմնաքարը։

2006 թվականի մարտի 15-ին Շտրանցլը տեղափոխվեց Մոսկվայի Սպարտակ։ Սպարտակը ավստրիացու համար վճարեց 3 միլիոն եվրո[5]։ Ռուսական ակումբի կազմում դեբյուտը նշեց մարտի 22-ին՝ Ռուսաստանի գավաթի քառորդ եզրափակչի Լոկոմոտիվի դեմ խաղում[6]։ 2010 թվականի մրցաշրջանի ավարտին Շտրանցլը խնդրեց ակումբին խզել իր հետ պայմանագիրը[7]։

2010 թվականի դեկտեմբերի 30-ին Շտրանցլը 2.5 տարվա պայմանագիր կնքեց Բորուսիա Մյոնխենգլադբախի հետ[8]։ 2014 թվականի փետրվարի 11-ին Շտրանցլը երկարաձգեց ակումբի հետ պայմանագիրը[9]։

2016 թվականի մարտի 8-ին Շտրանցլը հայտարարեց, որ ավարտելու է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան 2016 թվականի ամռանը[10]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ավստրիայի հավաքականի կազմում Շտրանցլը իր դեբյուտը նշել է 2000 թվականի մարտին՝ Շվեդիայի դեմ ընկերական խաղի ժամանակ։ Նա եղել է հավաքականի ավագը Եվրո-2008-ի ժամանակ։ 2009 թվականի նոյեմբերին Շտրանցլը հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին[11]։ Ավստրիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 56 խաղ և դարձել 3 գոլի հեղինակ։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Առաջնություն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մյունխեն 1860 1989-1999 Բունդեսլիգա 3 0 3 0
1999-2000 Բունդեսլիգա 22 0 22 0
2000-2001 Բունդեսլիգա 22 1 2 0 4 0 28 1
2001-2002 Բունդեսլիգա 7 1 1 0 8 1
2002-2003 Բունդեսլիգա 19 2 2 0 1 0 1 0 23 2
2003-2004 Բունդեսլիգա 23 0 1 0 24 0
Ընդհանուր 96 4 6 0 5 0 1 0 108 4
Շտուտգարտ 2004-2005 Բունդեսլիգա 29 1 3 0 7 0 2 0 41 1
2005-2006 Բունդեսլիգա 15 0 1 0 7 0 1 1 24 1
Ընդհանուր 44 1 4 0 14 0 3 1 65 2
Սպարտակ Մոսկվա 2006 Պրեմիեր Լիգա 25 0 1 0 9 0 35 0
2007 Պրեմիեր Լիգա 19 2 4 0 8 0 31 2
2008 Պրեմիեր Լիգա 17 0 1 0 3 0 21 0
2009 Պրեմիեր Լիգա 19 0 1 0 20 0
2010 Պրեմիեր Լիգա 15 0 1 0 3 0 19 0
Ընդհանուր 95 2 8 0 23 0 126 2
Բորուսիա Մյոնխենգլադբախ 2010-2011 Բունդեսլիգա 19 1 19 1
2011-2012 Բունդեսլիգա 22 0 4 1 26 1
2012-2013 Բունդեսլիգա 26 5 8 1 7 1 41 7
2013-2014 Բունդեսլիգա 30 2 1 0 31 2
2014-2015 Բունդեսլիգա 19 0 3 0 8 0 30 0
2015-2016 Բունդեսլիգա 4 0 4 0
Ընդհանուր 120 8 16 2 15 1 151 11
Կարիերայի ընդհանուր 355 15 34 2 57 1 4 1 450 19

Միջազգային վիճակագրություն խմբագրել

Ավստրիայի ազգային հավաքական
Տարի Խաղեր Գոլեր
2000 6 0
2001 2 0
2002 1 0
2003 6 0
2004 7 1
2005 7 1
2006 6 0
2007 7 0
2008 12 1
2009 2 0
Total 56 3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Austria - M. Stranzl - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  5. «Ежедневная спортивная газета СПОРТ-ЭКСПРЕСС (интернет-версия)». www.sport-express.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  6. «Ежедневная спортивная газета СПОРТ-ЭКСПРЕСС (интернет-версия)». www.sport-express.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  7. «Штранцль выразил желание покинуть "Спартак"». www.championat.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  8. «Official: Martin Stranzl Leaves Spartak Moscow For Borussia Moenchengladbach - Goal.com». Goal.com (անգլերեն). 2010 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  9. «Martin Stranzl signs new Borussia Monchengladbach contract». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  10. (www.dw.com), Deutsche Welle. «Borussia Mönchengladbach defender Martin Stranzl to retire this summer | Sports | DW | 08.03.2016». DW.COM (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  11. «Angry Stranzl retires from international football - Soccerway». br.soccerway.com (բրետոներեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Շտրանցլ» հոդվածին։