Մարտին Լուսինյան

հայ օպերետային դերասան

Մարտին Քրիստափորի Լուսինյան (փետրվարի 8 (20), 1896[1][2], Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[2] - հունվարի 27, 1983(1983-01-27)[2], Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ օպերետային դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1960

Մարտին Լուսինյան
Ծնվել էփետրվարի 8 (20), 1896[1][2]
ԾննդավայրՆոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էհունվարի 27, 1983(1983-01-27)[2] (86 տարեկան)
Մահվան վայրԿրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Մարտին Լուսինյանը ծնվել է 1896 թվականին, Դոնի Ռոստովում։ Դպրոցական նվագախմբում նվագել է թառ։ Սուղ միջոցների պատճառով կիսատ է թողել ուսումը հայկական հոգևոր ճեմարանում։

Դերասանական գործունեությունը սկսել է Նախիջևանի հայկական դրամատիկական թատերախմբում (1911)։ 1916-1920 թվականներին աշխատել է Արևելյան Կովկասի Դրամայի և օպերետի հայկական թատրոնում՝ Ա. Շահենի ղեկավարությամբ, 1920-1925 թվականներին՝ Դոնի Ռոստովի օպերետի թատրոնի դերասան։ Եղել է հայկական երաժշտական կոմեդիայի հիմնադիրներից մեկը, կատարել է բազմաթիվ ռուսական օպերետների թարգմանություններ։ 1929-1930 թվականներին հանդես է եկել «Չուգոնենկո» օպերետում։ 1930-1939 թվականներին եղել է Ռոստովի, Բաքվի, Պերմի, Սվերդլովսկի, Տուլայի թատրոնների հանդիսավար։ 1939-1941 թվականներին եղել է Կրասնոդարի երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է Ղազախական ԽՍՀ ստալինյան թատրոնում, 1944-1947 թվականներին` Վորոշիլովգրադի, 1947-1948 թվականներին` Երևանի օպերային թատրոններում։ 1948 թվականից խաղացել է Կրասնոդարի երկրամասային թատրոնի օպերետում[3][4]։

Հիշատակ խմբագրել

Կրասնոդարում 2003 թվականին Լուսինյանի անունով փողոց է կոչվել։

Դերեր խմբագրել

  • Պոպանդոպուլո՝ Ալեքսանդրովի «Հարսանիք Մալինովկայում»
  • Տյուֆյակին՝ Միլյուտինայի «Աղջկական իրարանցում»,
  • Լոսոսինո-Օստրովսկի՝ Միլյուտինայի «Կրկեսը վառում է կրակները»
  • Քութաիսով՝ Ստրելնիկովի «Աղախին»
  • Զուպան՝ Շտրաուսի «Գնչուական բարոն»
  • Հերթապահ՝ Շտրաուսի «Չղջիկ»
  • Հավալուսն՝ Կալմանի «Կրկեսի արքայադուստրը»
  • Պանդոկապետ Բոգոմոլով՝ Սվիրիդովի «Լույսեր»
  • Քեռի Կրիժան՝ Կեմենի «Ինչ-որ տեղ հարավում»

Պարգևներ խմբագրել

  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, 1957
  • ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, 1960

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Լուսինյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 696