Մարտին Էռլիչ

ֆուտբոլիստ

Մարտին Էռլիչ (խորվ.՝ Martin Erlić,հունվարի 24, 1998(1998-01-24)[1][2], Զադար, Խորվաթիա), խորվաթ ֆուտբոլիստ, իտալական «Սասուոլո» ակումբի և Խորվաթիայի հավաքականի պաշտպան[4]։

Մարտին Էռլիչ
Քաղաքացիությունը  Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 24, 1998(1998-01-24)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Զադար, Խորվաթիա
Հասակ 193 սանտիմետր[3]
Քաշ 88 կիլոգրամ[3]
Դիրք պաշտպան

Վաղ տարիներ

խմբագրել

Մարտին Էրլիչը ծագմամբ Խորվաթիայի Տին գյուղից է։ Սկսել է զբաղվել ֆուտբոլով «Ռաշտանում»։ 12 տարեկանում տեղափոխվել է Զագրեբի «Դինամո Զագրեբ» ակադեմիա, որտեղ անցկացրել է մոտ երկու տարի՝ նախքան «Ռիեկա» տեղափոխվելը։ 2014 թվականին դարձել է իտալական «Պարմայի» պատանեկան թիմի խաղացող։ Հետագայում մի քանի տարի խաղացել է «Սասուոլոյում»[5][6]։

Ակումբային կարիերա

խմբագրել

2017 թվականին վարձավճարով մեկնել է «Զյուիդտիրոլ»[7]։ Հոկտեմբերի 8-ին նորամուտն է նշել «Պադովայի» դեմ խաղում (1։ 3)՝ 70-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Ֆիլիպո Սգաբրիին[8]։ Նոյեմբերի 8-ին իր առաջին գոլն է խփել «Սամբենեդետեզեի» դարպասը (1:0)[9]։ Ընդհանուր առմամբ «Զյուիդտիրոլի» կազմում մասնակցել է 30 հանդիպման, որոնցում աչքի է ընկել մեկ գոլով[10]։

2018 թվականին վարձավճարով տեղափոխվել է «Սպեցիա», որտեղ միայն մեկ հանդիպում է անցկացրել «Սամբենեդետտեզեի» դեմ գավաթում[11]։ 2019 թվականին «Սպեցիան» գնել է ֆուտբոլիստին[7]։ Ակումբի կազմում նորամուտն է նշել «Պեսկարայի» դեմ խաղում[12]։ «Սպեցիայի» կազմում իր առաջին գոլն է խփել «Սասուոլոյի» դարպասը[13]։ Ընդամենը երկու մրցաշրջաններում մասնակցել է 54 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ[10]։ 2021 թվականին 3,5 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Սասուոլո», սակայն անմիջապես վարձավճարով տեղափոխվել է իր նախորդ ակումբ[7]։ 2021 թվականի սեպտեմբերի 1-ին մկանային վնասվածք է ստացել և բաց է թողել ինը խաղ[14]։ Դեղին քարտերի պատճառով բաց է թողել «Լացիոյի» հետ խաղը[15]։ «Սպեցիայի» կազմում մասնակցել է 88 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 6 գոլով[10]։

2022 թվականի հուլիսի 1-ին վերադարձել է «Սասուոլո»[7]։ Օգոստոսի 20-ին նորամուտն է նշել «Լեչչեի» դեմ խաղում (1:0)[16]։

Կարիերա հավաքականում

խմբագրել

Խորվաթիայի մինչև 17-19 տարեկանների հավաքականի կազմում Մարտին Էրլիչը մասնակցել է 24 հանդիպման, որոնցում աչքի է ընկել մեկ գոլով։ Խորվաթիայի երիտասարդական հավաքականի կազմում նորամուտն է նշել Հունաստանի դեմ խաղում (5:0)[17]։ Ընդհանուր առմամբ, մինչև 21 տարեկանների հավաքականում անցկացրել է 6 հանդիպում[18]։

2022 թվականի հունիսի 6-ին Խորվաթիայի հավաքականի կազմում նորամուտն է նշել Ֆրանսիայի դեմ ազգերի լիգայի խաղում (1:1)՝ դաշտ դուրս գալով մեկնարկային կազմում[19]։ Քաթարում կայացած աշխարհի առաջնությունում խաղադաշտ դուրս չի եկել[20]։

Վիճակագրություն հավաքականի կազմում

խմբագրել
Հավաքական Մրցաշրջան Ընկերական Պաշտոնական Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Խորվաթիա 2022 1 0 3 0 4 0
Ընդամենը կարիերայի ընթացքում 1 0 3 0 4 0

Հավաքականի խաղերի ցանկ

խմբագրել

Ընդամենը՝ 4 խաղ / 0 գոլ, 3 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 0 պարտություն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 https://www.acspezia.com/squadra/profilo/martin-erlic.2796.html
  4. «Мартин Эрлич». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 21-ին.
  5. Ivica Gjergja (2021 թ․ ապրիլի 29). «Martin Erlić je zbog treninga svakog dana pješke išao od Tinja do Raštana, a sada igra u talijanskoj Serie A i za reprezentaciju Hrvatske!». zadarski.slobodnadalmacija.hr (խորվաթերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 15-ին.
  6. Francesco Oddi (2020 թ․ օգոստոսի 20). «Finale playoff: da Gyasi a Nzola, gli (altri) talenti da seguire in Spezia-Frosinone». gazzetta.it (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 15-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Трансферная история». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 21-ին.
  8. «Падова — Зюйдтироль». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 21-ին.
  9. «Самбенедеттезе — Зюйдтироль». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 21-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Клубная карьера». transfermarkt.world.
  11. «Специя — Самбенедеттезе». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 21-ին.
  12. «Пескара — Специя». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 21-ին.
  13. «Сассуоло — Специя». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 21-ին.
  14. «Травмы Мартина Эрлича». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 21-ին.
  15. «Дисквалификации». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 15-ին.
  16. «Сассуоло — Лечче». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 21-ին.
  17. «Хорватия (до 21) — Греция (до 21)». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 21-ին.
  18. «Сборная до 21 года». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 21-ին.
  19. «Хорватия — Франция». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 15-ին.
  20. «Prijavljena konačna lista igrača za Svjetsko prvenstvo u Kataru». hns-cff.hr (խորվաթերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 27-ին.