Մարտին Գրայցիար

ֆուտբոլիստ

Մարտին Գրայցիար (չեխ.՝ Martin Graiciar, ապրիլի 11, 1999(1999-04-11)[1][2], Կարլովի Վարի), չեխ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ֆիորենտինայի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։

Մարտին Գրայցիար
Martin Graiciar
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Չեխիա Չեխիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 11, 1999(1999-04-11)[1][2] (25 տարեկան)
Ծննդավայր Կարլովի Վարի
Հասակ 184 սմ
Քաշ 78 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ֆիորենտինա
Համար 27
Պատանեկան կարիերա
ՉեխիաՍպարտա Պրահա
Չեխիա Վիկտորիա Պլզեն
2015-2016   Անգլիա Արսենալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2017 Չեխիա Սլովան Լիբերեց 6 (0)
2017-ներկա Իտալիա Ֆիորենտինա 0 (0)
2017-2018   Չեխիա Սլովան Լիբերեց 12 (4)
Ազգային հավաքական
2014 Չեխիա Չեխիա Մ16 2 (1)
2015-2016 Չեխիա Չեխիա Մ17 5 (4)
2016-2017 Չեխիա Չեխիա Մ18 6 (0)
2017-ներկա Չեխիա Չեխիա Մ19 10 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 7-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 7-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ կարիերա խմբագրել

Գրայցիարը հանդես է եկել Սպարտա Պրահայի և Վիկտորիա Պլզենի ակադեմիաներում։ 2015 թվականի հունվարի 16-ից 2016 թվականի ամառը նա վարձավճարով փորձաշրջան անցավ Լոնդոնի Արսենալում[4][5][6], սակայն չամրպանդեց իր դիրքը ակումբում[7], և վերադարձավ Վիկտորիա Պլզեն[8][9]։ 2017 թվականի հունվարի 17-ին Գրայցիարը տեղափոխվեց Սլովան Լիբերեց։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց մարտի 1-ին՝ Չեխիայի գավաթի ՄԱՍ Տաբորսկոյի դեմ խաղում՝ այս խաղում տալով 2 գոլային փոխանցում[10]։ Առաջին հանդիպումը Չեխիայի առաջնությունում անցկացրեց մարտի 11-ին՝ Վիկտորիա Պլզենի դեմ խաղում[11]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց օգոստոսի 19-ին՝ դուբլ ձևակերպելով Մլադա Բոլեսլավի դեմ խաղում[12][13]։ Հոկտեմբերի 14-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Դուկլա Պրահայի դեմ խաղում[14]։ Սլովան Լիբերեցի կազմում Գրայցիարը անցկացրեց 19 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆիորենտինա խմբագրել

2017 թվականի հուլիսի 12-ին Գրայցիարը պայմանագիր կնքեց Ֆիորենտինայի հետ[15][16], ինչից հետո 1 տարվա վարձավճարով վերադարձավ Սլովան Լիբերեց։

Միջազգային կարիերա խմբագրել

Գրայցիարը ներկայացրել է Չեխիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին նա մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[17]՝ անցկացնելով 3 հանդիպում և գոլի հեղինակ դառնալով Պորտուգալիայի դեմ խաղում[18][19]։ Չեխիան դուրս մնաց առաջնության կիսաեզրափակչից՝ 1-0 հաշվով պարտվելով Անգլիային[20][21]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հոկտեմբերի 2-ի դրությամբ[22]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սլովան Լիբերեց 2016–17 Ֆորտունա Լիգա 6 0 1 0 7 0
2017–18 12 4 0 0 12 4
Ընդհանուր 18 4 1 0 0 0 0 0 19 4
Ֆիորենտինա 2018–19 Սերիա A 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 18 4 1 0 0 0 0 0 19 4

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Czech Republic - M. Graiciar - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  4. «Arsenal beat Real Madrid to sign Viktoria Plzen striker Martin Graiciar - Tribal Football». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  5. «Striker CONFIRMS Arsenal transfer as he jets in for medical». Metro (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հունվարի 16. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  6. «Czech Wonderkid Martin Graiciar Confirms Move To Arsenal Via Facebook | CaughtOffside». CaughtOffside (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հունվարի 16. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  7. «Graiciar: This is why I left Arsenal - Daily Cannon». Daily Cannon (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  8. «Arsenal news: Fiorentina striker Martin Graiciar says Arsene Wenger wanted to sign him». Dailystar.co.uk (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  9. Cambridge, James (2017 թ․ հոկտեմբերի 10). «Arsenal news: Fiorentina striker Martin Graiciar reveals Arsene Wenger wanted to sign him». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  10. «FC MAS Taborsko - FC Slovan Liberec, Mar 1, 2017 - MOL Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
  11. «FC Viktoria Plzen - FC Slovan Liberec, Mar 11, 2017 - HET Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
  12. «FK Mladá Boleslav - FC Slovan Liberec, Aug 19, 2017 - HET Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
  13. «Boleslav - Liberec 0:3, třetí prohra doma, dva góly dal Graiciar». iDNES.cz. 2017 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  14. «FC Slovan Liberec - FK Dukla Prag, Oct 14, 2017 - HET Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
  15. «ViolaChannel - Fiorentina sign Czech youngster Martin Graiciar». en.violachannel.tv (իտալերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.(չաշխատող հղում)
  16. «OFFICIAL: Fiorentina sign Graiciar». Viola Nation. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  17. uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - Czech Republic – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  18. «Czech Republic U19 - Portugal U19, Jul 5, 2017 - European U19 Championship 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  19. UEFA.com. «Under-19 - Czech Republic-Portugal». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  20. «England U19 - Czech Republic U19, Jul 12, 2017 - European U19 Championship 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  21. UEFA.com. «Under-19 - England-Czech Republic». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  22. «Martin Graiciar». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել