Մարտին Գիլավյան
Մարտին Գարեգինի. Գիլավյան (փետրվարի 10, 1946, Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1995), պրոֆեսոր (2003)։
Մարտին Գիլավյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 10, 1946 (77 տարեկան) Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | գրականագետ և դասախոս |
Հաստատություն(ներ) | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Ալմա մատեր | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1969) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1995) |
Կենսագրություն խմբագրել
Մարտին Գիլավյանը ծնվել է 1947 թվականի փետրվարի 10-ին Գորիսում։ 1969 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Վերապատրաստվել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտում։ 1982 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի («Ռուսական սիմվոլիզմը և արևելահայ պոեզիան»[1]), 1995 թվականին՝ բանասիրական գիտությունների դոկտորի («Նորագույն շրջանի հայ պոեզիան») գիտական աստիճան (2003 թվականից՝ պրոֆեսոր)։ 1972 թվականից դասավանդում է ՀՊՄՀ ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնում, 1995-2011 թվականներին եղել է բանասիրական ֆակուլտետի դեկան, 2000 թվականից՝ հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, 2013 թվականից՝ Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր[2]։ 2005 թվականից եղել է ՀՊՄՀ «Հայագիտական հանդեսի» գլխավոր խմբագիր[3]։
Աշխատությունները վերաբերում են նորագույն շրջանի հայ գրականությանը։ Հեղինակ է «Ժամանակը և պոեզիան» (1990), «Պոեզիան ու ժամանակի շարժումը» (2003) մենագրությունների[4]։
Ստեղծագործություններ խմբագրել
Հրապարակումներ[2] խմբագրել
- «Ժամանակը և պոեզիան» (Երևան, 1992):
- «Պոեզիան և ժամանակի շարժումը», (Երևան, 2002, մենագրություններ)։
- «Քեզ հետ և առանց քեզ» բանաստեղծությունների ժողովածուն (Երևան, 2003):
- «Ռազմիկ Դավոյանի բանաստեղծական դիմանկարը» («Հայագիտական հանդես» 2011, է, «Սևակյան զանգերի նորօրյա ղողանջները», «Գարուն», 2011, 5-6,
- «Տիպաբանական աղերսակցությունները հոգևոր մաքառումների բանաստեղծական արծարծումներում (Պ. Սևակ-Յու. Մարցինկավիչյուս)», «Հայագիտական հանդես», 2012:
- «Համո Սահյանը և 1960-ականների գրական շարժումը», («Գարուն», 2012, 11-12):
- «Հայագիտական հանդես», «Վ. Պետրոսյանը և 1960-70-ական թթ. գրական-գեղարվեստական զարգացումները (ժողովածու)», «Հայագիտական հանդես», թիվ 1, Երևան, 2014:
- «Գոնսալո Գուարչ. «Հայկական տոհմածառը», «Գարուն», N9-10, 2015, Սերունդների հետ, սերունդների կողքին, «Հայագիտական հանդես» (Հավելված), (Երևան, 2015): (60-ից ավելի գիտական հոդվածներ)։
- Համո Սահյանի չափածո մատյանի վերջին էջերը, Հայագիտական հանդես, համար 2-րդ, էջ 10, (Երևան, 2017):
- Սիմվոլիզմը հայ պոեզիայում, ԱՁ «Արման Ասմանգուլյան», էջ 130, (Երևան, 2017)։
- Վահան Տերյանից Պարույր Սևակ ու մինչև մեր օրերը, ԱՁ «Արման Ասմանգուլյան», էջ 284, (Երևան, 2017):
Գիրք[2] խմբագրել
- Պոեզիան ու ժամանակի շարժումը։ Հոդվ., գրակ. դիմանկարներ, Նաիրի, 2003, 168 էջ[5]։
- Սիմվոլիզմը հայ պոեզիայում, Հեղինակային հրատարակչություն, Երևան, 2018, էջ 192։
Պարգևներ, մրցանակներ խմբագրել
- ՀՀ ԿԳՆ մեդալ
- Ֆրիտյոֆ Նանսեն մեդալ
- Մանկավարժական համալսարան» մեդալ
- ԱԺ նախագահի պատվոգիր
- ՀՀ վարչապետի պատվոգիր
- Հայաստանի գրողների միության պատվոգիր
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ ««Լեզուն ազգի ինքնության պահպանման առաջին գրավականն է». Մարտին Գիլավյան»։ Hayern Aysor։ 2017-02-17։ Վերցված է 2019-02-10
- ↑ 2,0 2,1 2,2 «Մարտին Գարեգինի Գիլավյանի կենսագրությունը ՀՊՄՀ կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-22-ին։ Վերցված է 2019-02-10
- ↑ «Մարտին Գիլավյանի կենսագրությունը avproduction.am կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-28-ին։ Վերցված է 2020-05-14
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
- ↑ Գիլավյան Մարտին (2003)։ Պոեզիան ու ժամանակի շարժումը։ Հոդվ., գրակ. դիմանկարներ (հայերեն)։ Նաիրի։ ISBN 9785550013458