Մարտիկ Բագրատունի

դերասան

Մարտիկ Բագրատունի (Սվաճյան) (1890, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1961), հայ դերասան։

Մարտիկ Բագրատունի
Ծնվել է1890
ԾննդավայրԿ. Պոլիս
Մահացել է1961
Մասնագիտությունդերասան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կոստանդնուպոլիսում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա սովորել է Վենետիկի Մխիթարյանների մոտ։ Պատերազմից հետո մեկնել է Փարիզ, ուսումը շարունակել Փարիզի կոնսերվատորիայում, որն ավարտելուց հետո խաղացել է Սառա Բեռնարի և «Կոմեդի Ֆրանսեզի» խմբերում։ Մասնակցել է համր և խոսուն ֆրանսիական մի շարք ֆիլմերի, որոնցից հիշատակության արժանի է հատկապես «Ջալմա-լա դուպլ» ֆիլմը, որտեղ հանդես է եկել Աբդուլ Համիդի դերում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 171.