Մարտեն Ֆուրկադ (ֆր.՝ Martin Fourcade, սեպտեմբերի 14, 1988(1988-09-14)[1][2][3][…], Սերե (Ֆրանսիա))[4], ֆրանսիացի բիաթլոնիստ, օլիմպիական հնգակի չեմպիոն (ամառային և ձմեռային խաղերի ֆրանսիացի մարզիկների շրջանում ռեկորդակիր), Օլիմպիական խաղերի արծաթե երկակի մեդալակիր, 11-ակի աշխարհի չեմպիոն (այդ թվում 10 անգամ անհատական մրցումներում), Բիաթլոնի աշխարհի վեցակի գավաթակիր ընդհանուր միավորներով 2011/2012 թվականներից մրցաշրջանից մինչև 2016/2017 թվականներ (առաջինը պատմության մեջ տղամարդկանց բիաթլոնում, ում հաջողվել է նվաճել աշխարհի գավաթ 6 անգամ անընդմեջ), Ֆրանսիայի բազմակի չեմպիոն։ Առաջին տեղը կիսել է Մագդալենա Ֆորսբերգի հետ մեկ մրացաշրջանում Աշխարհի գավաթի փուլերում հաղթանակների քանակով։ 2018 թվականին մտել է 2024 թվականին Փարիզում Ամառային օլիմպիական խաղերը անցկացնող Միացյալ ազգերի կազմակերպություն կոմիտեի կազմ[5]։

Մարտեն Ֆուրկադ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ֆր.՝ Martin Fourcade
Մականուն(ներ)՝L'ogre catalan
Մասնագիտացում՝բիաթլոնիստ, դահուկորդ և ռազմական գործիչ
Երկիր՝ Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 14, 1988(1988-09-14)[1][2][3][…] (35 տարեկան)
Ծննդավայր՝Սերե (Ֆրանսիա)
185 սանտիմետր
Քաշ՝75 կիլոգրամ

Մարտեն Ֆուրկադը բիաթլոնի պատմության մեջ անհատական մրցաշարերում հաղթանակների թվով ռեկորդակիր է։

Կրտսեր եղբայրը բիաթլոնիստ Սիմոն Ֆուրկադն է։

Մարզական գործունեություն խմբագրել

Մարտեն Ֆուրկադը սկսել է բիաթլոնով զբաղվել 2002 թվականից, երբ 14 տարեկան էր։ Ֆրանսիական բիաթլոնի ազգային հավաքականի անդամ է դարձել 2006 թվականին, ելույթ է ունեցել 2007 և 2008 թվականներին Ֆրանսիայի պատանեկան կազմում, նվաճել է բրոնզե մեդալ 2007 թվականի էստաֆետում։

Առաջին անգամ Ֆուրկադը մասնակցել է Բիաթլոնի աշխարհի գավաթի առաջնությանը Օսլոյում 2008 թվականի մարտին՝ ավարտելով մրցավազքը վաթսունից առաջինը։

Հաջորդ մրցաշրջանը նրա համար շատ ավելի հաջող է եղել, քանի որ նա նվաճել է առաջին միավորները Հոհֆիզենի Աշխարհի գավաթի ժամանակ՝ ավարտելով անհատական մրցաշրջանը երեսունվեցերորդ, իսկ սպրինտը՝ 10-րդ տեղով։ Նրա լավագույն արդյունքը 2009 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ էր, որտեղ նա ավարտել է մրցաշարը 20 լավագույնների շարքում։ Աշխարհի գավաթի այդ մրցաշրջանը Ֆուրկադը ավարտել է ընդհանուր հաշվով 24-րդ տեղով։

2009/10 մրցաշրջան խմբագրել

Մարտենը բարելավել է իր ցուցանիշը 2009-2010 թվականների մրցաշրջանում՝ Օլիմպիական խաղերում Ֆրանսիայի կազմում մշտապես ավարտելով մրցաշարը 10 լավագույնների շարքում։ Զանգվածային մեկնարկում Ֆուրկադը ստացել է արծաթե մեդալ։

Մարտենը տարել է իր առաջին հաղթանակը Կանտյոլահտի մրցաշարում, հետագայում Օսլոյում երկու անգամ գրավել է առաջին տեղը՝ սպրինտում և հետապնդման մեջ։ 2009-2010 թվականների Աշխարհի գավաթի մրցույթում Ֆուրկադը երկու անգամ հաղթանակ է տարել հետապնդման ծրագրում՝ առաջ անցնելով ավստրիացի Սիմեն Էդերից մեկ միավորով։ Աշխարհի գավաթի ընդհանուր հաշվարկով զբաղեցրել է հինգերորդ տեղը՝ առաջ անցնելով իր եղբայր Սիմոնից, որն ավարտել է մրցարշարը իր համար լավագույն յոթերորդ տեղում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտեն Ֆուրկադ» հոդվածին։