Մարտեն Կորվեր

հոլանդացի դերասան և ռեժիսոր

Մարտեն Կորվեր (հոլ.՝ Maarten Corver, 1727, Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[1] - օգոստոսի 1, 1794(1794-08-01)[2][3], Հաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[1]), հոլանդացի դերասան և ռեժիսոր։

Մարտեն Կորվեր
Ծնվել է1727
ԾննդավայրԱմստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[1]
Մահացել էօգոստոսի 1, 1794(1794-08-01)[2][3]
Մահվան վայրՀաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[1]
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր

1748-1763 թվականներին խաղացել է Ամստերդամի «Քաղաքային թատրոն»-ում։ Լավագույն դերերից են Ներոն (Ռասինի «Բրիտանիկ»), Զամոր, Լուզինյան (Վոլտերի «Ալզիր», «Զաիր»)։ 1763 թվականին ստեղծել է սեփական թատերախումբ, հակադրվելով կլասիցիզմին՝ դրել ազգային ռեալիտական թատրոնի հիմքը։ 1766 թվականին՝ Հաագայում, 1773 թվականին Ռոտերդամում հիմնել է մշտական թատրոններ։ Կորվերը թատերարվեստում հաստատել է դեմոկրատական ուղղությունը, զարգացրել քաղքենիական դրամայի սկզբունքները։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 663