Մարտա Կուզմա
Մարտա Կուզմա (անգլ.՝ Marta Kuzma, հունիսի 21, 1964, Փասայք), ուկրաինական ծագմամբ ամերիկացի արվեստագետ և թանգարանի վարիչ, Ստոկհոլմ Արվեստների թագավորական ակադեմիայի ռեկտոր։ 2016 թվականին հայտարարվել է, որ Մարտա Կուզման դառնալու է Եյլի արվեստների դպրոցի դեկան։
Մարտա Կուզմա անգլ.՝ Marta Kuzma | |
---|---|
Ծնվել է | հունիսի 21, 1964 (60 տարեկան) |
Ծննդավայր | Պասաիկ, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Բերնարդ քոլեջ (1986) և Միդլսեքսի համալսարան (2002) |
Մասնագիտություն | արվեստագետ, թանգարանի վարիչ |
Աշխատավայր | Եյլի համալսարան, Գեղարվեստի թագավորական բարձրագույն դպրոց, Եյլի արվեստի դպրոց և Office for Contemporary Art Norway? |
Կենսագրություն
խմբագրելՄարտա Կուզման ծնվել է 1964 թվականի հունիսի 21-ին ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Պասաիկ քաղաքում՝ ուկրաինացու ընտանիքում։ Նրա մայրը ծնվել է Արևմտյան Ուկրաինայում, հասակ է առել Ինսբրուքում, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղփոխվել է ԱՄՆ[1]։ Մարտա Կուզման հասակ է առել Նյու Յորքի մերձակայքում գտնվող Մորիսթաուն քաղաքում[2]։ 1986 թվականին Մարտա Կուզման ավարտել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարան Բերնարդ քոլեջը՝ ստանալով արվեստի պատմության ու քաղտնտեսագիտության բակալավրի կոչում։ Աշխատել է մի շարք ոչ առևտրային կազմակերպություններում, ինչպիսիք են Աիսական միությունը (անգլ.՝ Asia Society, Նյու Յորք), Ամերիկայի արվեստների ֆեդերացիան (անգլ.՝ American Federation of Arts) և Լուսանկարչության միջազգային կենտրոնը (անգլ.՝ International Center of Photography) Նյու Յորքում։ Վերջին կազմակերպությունում Մարտա Կուզման եղել է միջազգային ցուցահանդեսների ծրագրի պատասխանատուն[2]։
1992 թվականի դեկտեմբերին Մարտա Կուզման մեկնել է Կիև, որտեղ 1994 թվականի ամռանը դարձել է Ջորջ Սորոսի Ժամանակակից արվեստի կենտրոնի առաջին տնօրենը[3]։ Նրա հայտնի նախագծերից է «Ալքիմիական կապիտուլյացիա» արտ-նախագիծը, որ անցկացվել է Սևաստոպոլում՝ Ուկրաինայի ռազմածովային նավատորմի «Սլավուտիչ» ֆլագմանի տախտակամածին[4]։ 1997 թվականին Սորոսի կենտրոնի տնօրեն է դարձել Եժի Օնուխը, իսկ Մարտա Կուզման դարձել է պատկերասրահների ծրագրի ղեկավար[5]։ 1999-2001 թվականներին Մարտա Կուզման Վաշինգտոնում եղել է տեղի նկարիչների աջակցող Washington Project for the Arts կազմակերպության արտ-տնօրեն։ 2002 թվականին նա Լոնդոնում ավարտել է Միդլսեկսի համալսարանը՝ ստանալով գեղագիտության ու արվեստի տեսության մագիստրոսի կոչում։ 2004 թվականին Մասիմիլիանո Ջիոնիի հետ Մարտա Կուզման եղել է Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքում կայացած «Մանիֆեստ 5» բիենալեի ղեկավար[6]։
2005-2013 թվականներին Մարտա Կուզման գլխավորել է Office for Contemporary Art Norway հիմնադրամը Օսլոյում։ 2009 թվականին նա Վենետիկի բիենալեում եղել է Սկանդինավյան տաղավարի պատասխանատուն և Դանիայի ու Նորվեգիայի միջև վարել է բանակցություններ, որոնց արդյունքում բիենալեում ներկայացվել է Էլմգրին և և Դրագսետ ցուցահահանդեսը երկու տաղավարերից։ 2009 թվականին Մարտա Կուզման եղել է Վենետիկի Ճարտարապետության ինստիտուտի հրավիրյալ պրոֆեսոր[7]։ 2011 թվականին Պաբլո Լաֆուենտեի ու Պիտեր Օսբորնի հետ միասին եղել է Վենետիկի բիենալեում Նորվեգիայի տաղավարի պատասխանատուն, 2012 թվականին Կասելում անցկացված «documenta 13» ցուցահանդեսի պատասխանատուն և 2013 թվականին Վենետիկի բիենալեում Նորվեգիայի տաղավարի պատասխանատուն[8]։
2014 թվականի հուլիսին Մարտա Կուզման նշանակվել է Ստոկհոլմի Արվեստների թագավորական ակադեմիայի ռեկտոր[9][10]։ 2016 թվականի փետրվարին հայտարարվել է, որ Մարտա Կուզման կդառնա Եյլի արվեստների դպրոցի դեկան[11]։
Մատենագրություն
խմբագրել- Hannah Ryggen / Marta Kuzma. — Hatje Cantz, 2012. — 48 с. — ISBN 978-3-7757-2916-1
- Whatever Happened to Sex in Scandinavia? / Marta Kuzma, Pablo Lafuente. — Koenig Books, 2011. — 528 с. — ISBN 978-3-86335-068-0
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Irene Kuzma (անգլ.), Portland Press Herald/Maine Sunday Telegram Obituaries (24 ноября 2010)
- ↑ 2,0 2,1 Project for the Arts expands boundaries (անգլ.), The Washington Times (26 августа 2000)
- ↑ Марта Кузьма. Персональний жест як спосіб обмеження Արխիվացված 2016-06-01 Wayback Machine (ուկր.), Четвер (2001)
- ↑ Jill Barshay. Artists Commandeer A Ukrainian Battleship (անգլ.), The New York Times (14 августа 1994)
- ↑ Позитивний ефект негативної ситуації Արխիվացված 2015-10-26 Wayback Machine (ուկր.), МіТЄЦ (19 сентября 2015)
- ↑ Ika Koznarska Casanova. Manifesta 5 opens in Donostia-San Sebastian with Marta Kuzma as co-creator Արխիվացված 2008-09-05 Wayback Machine (անգլ.), The Ukrainian Weekly (6 июня 2004)
- ↑ Marta Kuzma Արխիվացված 2016-06-03 Wayback Machine (անգլ.), Fondazione Spinola-Banna per l’arte
- ↑ Marta Kuzma Արխիվացված 2016-02-05 Wayback Machine (անգլ.), OCA
- ↑ Utbildningsdepartementet (2014 թ․ ապրիլի 10). «Ny rektor vid Kungl. Konsthögskolan» (շվեդերեն). Regeringskansliet.
{{cite news}}
:|archive-url=
requires|url=
(օգնություն) - ↑ «Marta Kuzma blir rektor vid Kungl. Konsthögskolan» (շվեդերեն). Kungl. Konsthögskolan. 2014 թ․ ապրիլի 10.
{{cite news}}
:|archive-url=
requires|url=
(օգնություն) - ↑ Mike Cummings. Renowned curator Marta Kuzma named dean of Yale School of Art (անգլ.), YaleNews (9 февраля 2016)