Մարս Բլաֆում ատոմային ռումբ ընկնելու միջադեպ

1959 թվականի մարտի 11-ին Մարս-Բլաֆում ատոմային ռումբ ընկնելու միջադեպ, անձնակազմի սխալմամբ ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի В-47 ռմբակոծիչից միջուկային զինամթերք գցելը Հարավային Կարոլինայի Մարս Բլաֆ գյուղի բնակեցված շրջանում՝ սովորական պայթուցիկի պայթուցիչի հետագա պայթեցմամբ․ պայթուցիչը ռումբի պլուտոնային պայթուցիկի սեղմման համար էր։ Պայթյունի արդյունքում տնամերձ տարածքում վեց մարդ ստացել է վնասվածք, փլվել է մի քանի շինություն[1]։ Տուժած ընտանիքը հայց է ներկայացրել դատարան ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի դեմ, որի արդյունքում այն ստացավ 54 000 դոլար փոխհատուցում[2]։

Մարս Բլաֆում ատոմային ռումբ ընկնելու միջադեպ
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականմարտի 11, 1958
Վայր, ,  ԱՄՆ
Թռիչքի վայրHunter Army Airfield?
Վերջնական կետRAF Bruntingthorpe?
Զոհվածներ0 մարդ
Օդանավ
Ավիաընկերություն375th Bombardment Squadron?
Հուշատախտակ՝ ռումբն ընկնելու վայրում, Մարս Բլաֆ
Խառնարան ռումբն ընկնելու վայրում

Միջադեպի նկարագրություն խմբագրել

1958 թվականի մարտի 11-ին ժամը 16:34-ին ամերիկյան 375-րդ ռմբակոծիչ էսկադրիլիայի 308-րդ ռմբակոծիչ ավիաթևի Boeing B-47E-LM «Stratojet» ռեակտիվ ռմբակոծիչը, որը տեղակայված էր Սավաննայի մոտակայքում, «Հանթեր» ավիաբազայից օդ բարձրացավ և ուղղություն վերցրեց Լեսթերշիրում գտնվող «Բրանթինգթորփ» անգլիական ավիաբազա[3][4]։ Ինքնաթիռում գտնվում էր Mk.6 30 կիլոտոննա կշռող ատոմային ռումբ, որը պետք է օգտագործվեր, եթե Խորհրդային Միության հետ զինված հակամարտություն սկսվեր։ Թռրչքի ընթացքում շտուրման Բրյուս Կուլկան հրամանատարի խնդրանքով գնաց բեռնախուց՝ ռումբի պահպանիչ պահանակը ստուգելու համար, քանի որ օդաչուների խցում վառվել էր նախազգուշացնող լուսային ազդանշանը, որը վկայում էր ռումբը գցելու մեխանիզմի ֆիքսատորի անսարքությունը։ Ֆիքսատորն ապարդյուն փնտրելուց հետո նա բարձրացավ ռումբի արտակարգ գցման թողարկիչ սարքավորման վրա, որպեսզի այն ավելի լավ տեսնի և պատահմամբ գործի գցեց այն։ Երեք տոննա կշռող ռումբը կոտրեց ինքնաթիռի դիտանցքը և ընկավ 4600 մետր բարձրությունից[5]։ Կուլկային հաջողվեց մնալ ինքնաթիռում։

Այդ օրը վեց և ինը տարեկան Ելենա և Ֆրենսիս Գրեգ քույրերը և նրանց 9 տարեկան զարմուհի Էլլա Դևիսը գտնվում էին խաղատնակում, որը կառուցել էր նրանց հայրը՝ Վալտերը, Մարս Բլաֆի իրենց տան ետնամասում՝ անտառի մեջ։ Ցերեկը նրանք որոշեցին դուրս գալ այնտեղից և հեռացան բակից 180 մետր։ Ատոմային ռումբի սովորական պայթուցիչը պայթեց գետնի հետ շփման ժամանակ՝ թողնելով 20 մետր տրամագծով և 10 մետր խորությամբ խառնարան։ Ատոմային «միջուկը» պահպանվում էր ինքնաթիռում առանձին։ Ոչնչացվեց այգին և մանկական տաղավարը և վնասվեցին մի քանի շինություններ։ Ուշագրավ է, որ ոչ մի զոհ չեղավ։ Այդուհանդերձ, պայթյունի հետևանքով Գրեգ ընտանիքի վեց անդամ ստացավ վնասվածք։ Տուժողները դատական հայց ներկայացրին ԱՄՆ-ի Ռազմական օդային ուժերի դեմ։ Արդյունքում Գրեգներին վճարվեց 54 հազար դոլար փոխհատուցում, որը 2014 թվականի տվյալներով համարժեք էր 441 405 դոլարի[2][3]։ Անձնակազմը ներողություն խնդրեց ընտանիքից և կարողացավ խուսափել լուրջ պատժից։ Միջադեպը լուսաբանել են ազգային և տեղական լրատվամիջոցները[6][7]։ Պայթյունի խառնարանը մնում է մինչ օրս՝ չնայած ծածկվել է բուսականությամբ։ Ռումբն ընկնելու վայրը նշված է հուշատախտակով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Klepper, David (2011 թ․ մարտի 24). «Man Recalls Day A Nuclear Bomb Fell On His Yard». The Sun News - SC.
  2. 2,0 2,1 2,2 Bond, Anthony (2012 թ․ ապրիլի 26). «The day a nuclear bomb fell on South Carolina». Daily Mail.
  3. 3,0 3,1 «Armed Forces: Mars Bluff». Time Magazine. 1958 թ․ մարտի 24.
  4. Montgomery, Warner M. (2008 թ․ մարտի 21). «Atomic Bomb dropped on Florence, S.C.». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
  5. Rumrill, Clark (September 2000). «Aircraft 53-1876A Has Lost A Device». American Heritage. 51 (5).
  6. «Unarmed Atom Bomb Hits Carolina Home, Hurting 6». The New York Times. 1958 թ․ մարտի 12.
  7. «Accidents stir concern here and in Britain». Oxnard Press-Courier. 1958 թ․ մարտի 12.

Արտաքին հղումներ խմբագրել