Մարսելո Պալաու

ուրուգվայցի ֆուտբոլիստ

Մարսելո Խոսե Պալաու Լադոպե (իսպ.՝ Marcelo José Palau Ladope, օգոստոսի 1, 1985(1985-08-01)[1][2], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Ներկայումս հանդես է գալիս Պարագվայի «Գուարանի» ակումբում։

Մարսելո Պալաու
Քաղաքացիությունը  Ուրուգվայ
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 1, 1985(1985-08-01)[1][2] (38 տարեկան)
Ծննդավայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Հասակ 179 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Ակուբային կարերիա խմբագրել

Մարսելո Պալաուն ֆուտբոլիստի իր կարերիան սկսել է Ուրուգվայի «Աթենաս» ակումբում։ 2007 թվականին վարձավճարով տեղափոխվել է էկվադորական «Դեպորտիվո Կիտո» ակումբ, 2008 թվականին ներկայացրել է Ուրուգվայի «Ռամպլա Խունիորս» ակումբը։ 2009 թվականին Պալաուն «Մոնտեվիդեո Ուոնդերերս» ակումբի խաղացող էր, իսկ 2010 թվականի սկզբից սկսել է խաղալ մեքսիկական «Պուեբլու» ակումբում։ Հունվարի 23-ին իր առաջին գոլն է խփել Մեքսիկայի առաջնությունում, հավասարեցնելով հաշիվն «Էստուդիանտես Տեկոսի» դեմ արտագնա խաղի ժամանակ[3]։ 2010 թվականի երկրորդ կեսը Պալաուն խաղացել է Ուրուգվայի «Նասիոնալ» ակումբում, իսկ 2011 թվականի առաջին կեսն անցկացրել է մեքսիկական «Կրուս Ասուլ» ակումբի կազմում։ Այնուհետև հանդես է եկել բրազիլական «Լինենսե» ակումբում։

2012 թվականի սկզբիվ ուրուգվայցին խաղում է Պարագվայի «Գուարանի» ակումբում, բացառությամբ 2013 թվականի երկրորդ կեսը, երբ նա վարձավճարով խաղացել է բրազիլական «Ատլետիկո Պարանաէնսե» ակումբի կազմում։

Ձեռքբերումներ խմբագրել

  Ուրուգվայ «Նասիոնալ»

  • Ուրուգվայի չեմպիոն (1)։ 2010/11

  Պարագվայ «Գուարանի»

  • Պարագվայի չեմպիոն (1)։ 2016

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Estudiantes Tecos 2 : 3 Puebla FC» (անգլերեն) — worldfootball.net. Վերցված է 15 октября 2017-ին.

Արտաքին հղումներ խմբագրել