Մարսելի աստղադիտարան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մարսելի աստղադիտարան (ֆր.՝ Observatoire de Marseille, կոդը` «014»), մասնագիտացված աստղադիտարան, որը տեղակայված է Ֆրանսիայի հարավում` Մարսելում։ Աստղադիտարանը միավորում է մի քանի բաժիններ՝ Մարսելի աստղաֆիզիկայի լաբորատորիան, Վերին Պրովանսի աստղադիտարանը, աստղային և համաշխարհային ինտերֆերենցիայի լաբորատորիան, Գասենդիի բաժինը։
Մարսելի աստղադիտարան Observatoire de Marseille | |
---|---|
![]() | |
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Աստղադիտարանի կոդ | 014 |
Երկիր | ![]() |
Վայր | Մարսել |
ԲԾՄ | 40 մետր |
Հիմնադրվել է՝ | 1702 |
Կայք | andromede.id.st և osupytheas.fr |
Պատմություն
խմբագրելԱստղադիտարանում կատարված առաջին դիտարկումները սկսվել են 1702 թվականին, առաջին աստղադիտակի համար միջոցները հատկացվել են թագավորի կողմից։ Աստղադիտարանի առաջին տնօրենն էր ճիզվիտ Անտուան Լավալը։ 1718-1729 թվականներին աստղադիտարանը փակվել էր Լավալի Թուլոն մեկնման հետ կապված։ Էսպրիտա Պազենայի ժամանման հետ աստղադիտարանում սկսվում է զարգացման նոր փուլ, նույն տարում այն դառնում է նավատորմի թագավորական աստղադիտարան։ Պազենայի կառավարման ընթացքում աշխատանքի են ընդունվել երկու նոր աստղագետներ և աստղադիտարանում տեղադրվել է նոր 6 ֆուտանոց աստղադիտակ։ Պազենան կորցրեց իր պաշտոնը 1763 թվականին։
Աստղադիտարանի ամբողջ աշխատանքի ընթացքում այնտեղ ակտիվորեն կատարվում էին աստերոիդների որոնումներ և գիտական աշխատանք։ Հուշագրավ հայտնագործություններից մեկն է Ստեֆանի կվինտետի հայտնաբերումը 1877 թվականին։ Այս աստղադիտարանում է աշխատել Ալֆոնս Բորելլին։
Աստղադիտարանի ղեկավարները
խմբագրել- Անտուան Լավալ 1702 - 1728
- Էսպրիտ Պազենա 1729 - 1763
- Սեն-Ժակ դե Սիլվաբել 1763 - 1801
- Ժակ-Ժոզեֆ Թուլիս 1801 - 1810
- Ժան-Ժակ Բլանպեյն 1810 - 1821
- Ժան-Ֆելիկս Ադոլֆ Գամբարտ 1821 - 1836
- Բենժամին Վալզ 1836 - 1860
- Էդուարդ Ստեֆան 1866 - 1907
- Հենրի Բորգետ 1907 - 1921
- Հենրի Բիյսոն 1921 - 1923
- Ժան Բոսլեր 1923 - 1948
- Շարլ Ֆերենբակ 1948 - 1972