Վիքիպեդիայում կան հոդվածներ Երզնկյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մարո Սուրենի Երզնկյան (Սարոյան) (հունվարի 4, 1920(1920-01-04) - մարտի 29, 1990(1990-03-29), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ, խորհրդային սցենարիստ։ ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ[1]։

Մարո Երզնկյան
Ծնվել էհունվարի 4, 1920(1920-01-04)
Մահացել էմարտի 29, 1990(1990-03-29) (70 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Մասնագիտությունսցենարիստ
ԱնդամությունԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն

Կենսագրություն խմբագրել

Մարո Երզնկյանը ծնվել է 1920 թվականի հունվարի 4-ին Հայաստանում, բոլշևիկ գործիչ Սուրեն Երզնկյանի ընտանիքում։ Մի քանի տարեկան հասակում ընտանիքով տեղափոխվել են Մոսկվա։ 1943 թվականին ընդունվել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտ, որն ավարտել է 1947 թվականին։ Կինոյում աշխատել է 1942 թվականից։ Մի շարք ֆիլմերի համար սցենարներ է գրել, որոնցից 14-ը էկրանավորվել են[1]։

Մահացել է 1990 թվականի մարտի 29-ին Մոսկվայում[2]։

Անձնական կյանք խմբագրել

Մարո Երզնկյանը երեք անգամ ամուսնացած է եղել։

  • Առաջին անգամ ամուսնացել է ոմն Սարոյանի հետ։ Դա Երզնկյանի միակ պաշտոնական ամուսնությունն է եղել, մյուս ամուսնությունները քաղաքացիական են եղել։
  • Երկրորդ ամուսինը գրականագետ Պլատոն Նաբոկովն է եղել։
  • Երրորդ ամուսինը նկարիչ Անատոլի Մորոզովն էր։

Սցենարներ խմբագրել

  • 1943 - Գվարդիականի կինը (Жена гвардейца)
  • 1949 - Կախարդական զանգակ (Чудесный колокольчик)
  • 1954 - Լեռնային լճի գաղտնիքը (Тайна горного озера)
  • 1955 - Հասցեատիրոջ որոնումները (В поисках адресата)
  • 1956 - Սիրտն է երգում (Сердце поёт)
  • 1958 - Կյանքն իզուր անցավ (Жизнь прошла мимо)
  • 1961 -
    • Երգն է կանչում (Песня зовёт)
    • Ձուլվածք (Сплав)
  • 1965 -
    • Իմ երազանքը (Мечта моя)
    • Ծառայողական վերելակ (Служебный лифт)
  • 1966 - Սևուկը (Чернушка)
  • 1968 - Օրենքի անունից (Именем закона)
  • 1972 - Վերադարձ կյանքին (Возвращение к жизни)
  • 1974 - Չերվադարների հետքերով (По следам Чарвадаров)[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Маро Ерзинкян, биография». Кино-Театр.РУ. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  2. «Maro Yerzinkyan». IMDb. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  3. «Маро Ерзинкян, фильмография». Кино-Театр.РУ. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել