Մարուղենի
Մարուղենի
Մարուղենի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հավամրգածաղկավորներ (Ericales)
Ընտանիք Հավամրգազգիներ (Ericaceae)
Ենթաընտանիք Arbutoideae
Ցեղ Arctostaphylos
Տեսակ Մարուղենի (A. uva-ursi)
Միջազգային անվանում
Arctostaphylos uva-ursi

Մարուղենի կամ արջախաղող (լատին․՝ Arctostaphylos uva-ursi), հավամրգիների ընտանիքից է։

Նկարագրություն խմբագրել

Մինչև 130 սմ բարձրությամբ մշտադալար, լայնոտ թուփ է։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին։ Հատապտուղները հասունանում են հուլիս-սեպտեմբերին։ Աճում է չոր, կեչալայնատերևային նոսր անտառներում, չոր տունդրաներում։ Բուժական նպատակով օգտագործում են բույսի տերևները, որոնք հավաքում են գարնան և ամռան սկզբներին։ Հարկավոր է չորացնել վերանահարկերում կամ լավ քամհարվող տարածքում, հետո մանրացնել և լցնել թղթե տոպրակների մեջ։ Այսպես դեղաբույսը կարելի է պահել մինչև 5 տարի։

Քիմիական կազմը խմբագրել

Պարունակում է գլիկոզիդ, արուտինա, դաբաղող նյութեր, ֆլավոնոիդներ, օրգանական թթուներ և այլ միացություններ։

Բուժական ազդեցությունը խմբագրել

Բույսը հրաշալի միզամուղ է, հակաբորբոքային և ախտահանող միջոց։ Այն ունի նաև ընդհանուր հանգստացնող, դաբաղող, հակալուծային, արյունահոսությունը դադարեցնող հատկություններ։ Հաջողությամբ կիրառվում է երիկամի ավազանի և միզապարկի բորբոքումների ժամանակ։ Այն օգտագործվում է նաև մարսողական օրգանների մի շարք լուծով ուղեկցվող հիվանդություններ բուժելիս։