Մարշալ Օլմեն

ամերիկացի դերասան

Մարշալ Օլմեն (անգլ.՝ Marshall Allman, ապրիլի 5, 1984(1984-04-05), Օստին, ԱՄՆ), ամերիկացի դերասան, հայտնի «Պատանդ» ֆիլմում և «Փախուստ» հեռուստասերիալում խաղացած դերերով։

Մարշալ Օլմեն
Ծնվել էապրիլի 5, 1984(1984-04-05) (40 տարեկան)
ԾննդավայրՕստին, ԱՄՆ
ԿրթությունAustin High School?
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Ռոբին Թանի

Կենսագրություն

խմբագրել

Մարշալ Օլմենը ծնվել է ապրիլի 5-ին 1984 թվականին ԱՄՆ Տեխաս նահանգի Օստին քաղաքում, Այդանել Օլմենի (ծննդյան անունը՝ Բրաուն) և Ջեյմս Մարտին Օլմենի ընտանիքում[1]։ Դպրոցում Մարշալը չէր տարբերվում իր լավ պահվածքով, այդ պատճառով նրան հաճախ էին կանչում տնօրենի գրասենյակ, իսկ ուսուցիչերը խորհուրդ էին տալիս նրա ապագան կապել շոու-բիզնեսի հետ։ 17 տարեկանում Մարշալը ստացավ պիեսում իր առաջին դերը Կլայվ Բարկերից, որը անվանում էին Դժոխային պատմությունը (անգլ.՝ The History of the Devil)[2] և պրեմիերան որը տեղի ունեցավ «Fear Theatre Company» Օստինում։ Մարշալը եղել է դպրոցի ֆուտբոլային թիմի ավագ, նրա գլխավորությամբ թիմը հաղթել է Տեխաս առաջնությունում նահանգում և սկսեց մտածել իր կարիերան պրոֆեսիոնալ ֆուտբոլում անցկացնելու մասին։ Հետո մտածել է նաև գեղարվեստի դպրոցում սովորելու մասին, բայց 2002 թվականին միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո Մարշալը ընտրություն է կատարում Նյու Յորքի գեղարվեստի և Լոս Անջելեսի դերասանական վարպետության դպրոցների միջև։

Կարիերա

խմբագրել

Դերասանական դասընթացների ավարտից հետո նա սկսում է նկարահանվել գովազդներում[2], և խաղում էր ոչ մեծ դերերում այնպիսի նախագծում ինչպիսին էր «Քաղցր սիսեռիկ»,«Մեռյալների վայր»,«Փոքրիկ սև գիրք», և հեռուստասերիալներում «Պրակտիկա»,«Առանց հետք»։ 2005 թվականին Մարշալին հաջողվեց նկարահանվել ֆրանսիացի ռեժիսոր Ֆլորանա Էմիլիո Սիրի «Պատանդ» մեծ նախագծում, որտեղ Բրյուս Ուիլսը և Բեն Ֆոսթերը դարձան երիտասարդ գործըկերներ։ Այդպես և դերերից մեկում խաղացել է Ռոբեռտ Նեպերը, Մարշալի նախկին գործընկեր Փախուստ հեռուստասերիալում։ Այդ հեռուստասերիալում Օլմենը խաղացել է Էլ-Ջեյա Բարոուզ։ Բոլոր դերերը, որոնք բաժին էին ընկել Մարշալին երկրորդական էին, բացառությամբ «Պատանդից», որտեղ նրա դերը գլխավոր էր։ Գլխավոր դերը նրան հաջողվել է ստանալ «Պատանդից» դուրս գալուց հետո, ռեժիսոր Միկի Խիլբայի․ նրա ռոմանտիկ կատակերգություն «Ամանեղեն լվացող» Մարշալը խաղացել է պրոֆեսիոնալ սկեյտբորդիստ։ Ներկայումս Մարշալ Օլմենը ակտիվորեն աջակցում է աջակցության ծրագրի գեղարվեստական և երաժշտական կրթության երիտասարդներին։ Նա զբաղվում է նկարչությամբ, ուսումնասիրում կիթառ և դաշնամուր, գրում է բանաստեղծություններ։ 2002 թվականին նա նկարահանվել է «Drowning» խմբի երգի «Crazy Town» տեսահոլովակում[3]։

Ներկայում Մարշալը ամուսնացել է դերասանուհի Ջեյմի Բրաունի հետ[2]։

Ֆիլմագրություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ancestry of Marshall Scot Allman(անգլ.) на сайте www.wargs.com
  2. 2,0 2,1 2,2 Biography for Marshall Allman(անգլ.) Internet Movie Database
  3. SCREENCAPTURES FROM 'DROWNING' (by CRAZY TOWN)(անգլ.) галерея из клипа на фэн-сайте

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարշալ Օլմեն» հոդվածին։