Մարկ Չարնի (ռուս.՝ Чарный, Марк Борисович, հունիսի 7 (20), 1901 կամ 1901[1], Բոբրույսկ, Մինսկի նահանգ, ԽՍՀՄ - հունվարի 11, 1976(1976-01-11) կամ 1976[1]), խորհրդային և ռուս արձակագիր և գրականագետ։

Մարկ Չարնի
Ծնվել էհունիսի 7 (20), 1901 կամ 1901[1]
ԾննդավայրԲոբրույսկ, Մինսկի նահանգ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 11, 1976(1976-01-11) կամ 1976[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ
Մասնագիտությունգրող, լրագրող, արձակագիր, գրականագետ և գրականագետ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան «Օդեսսա պաշտպանության համար» մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ Խորհրդային Անդրբևեռային պաշտպանության մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1901 թվականի հունիսի 7-ին, Բոբրույսկում (ներկայումս` Մոգիլյովի մարզ, Բելառուս), հրեական ընտանիքում։ Սովորել է Պենզայում, գիմնազիայում։ Գիմնազիայի տարիներին եղել է Պենզա քաղաքի ուսանողական կոմիտեի օրգանի` «Մեր միտքը» ամսագրի խմբագիրը[2]։

1918 թվականին Պենզայում մասնակցել է Չեխոսլովակյան կորպուսի ապստամբության դեմ մարտերին։ 1919 թվականի սեպտեմբերից մինչև 1921 թվականը նա ծառայել է որպես քաղաշխատող Արևելյան ճակատում և Արևմտյան Սիբիրի ռազմական շրջանում։ 1920 թվականին դարձել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։ Ավարտել է Մոսկվայի ժուռնալիստիկայի ինստիտուտը (1922 թվական), Մոսկվայի պետական համալսարանի արտաքին կապերի բաժինը (1927 թվական) և Կարմիր պրոֆեսորների ինստիտուտի գրական բաժինը (1930 թվական)։ Նա աշխատել է թերթերում, արտասահմանում եղել է ՏԱՍՍ-ի թղթակից։ 1934 թվականից եղել է ԽՍՀՄ Գրողների միության անդամ։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին «Ագիտատոր» ամսագրի և «Կարմիր նավատորմ» թերթի ավագ հրահանգիչն էր։ Աշխատանքից ազատվել է 1946 թվականի օգոստոսին՝ մայորի կոչմամբ։

Նա մահացել է 1976 թվականի հունվարի 11-ին։

Մրցանակներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան
  • Մեդալ` «Օդեսայի պաշտպանության համար»
  • Մեդալ` «Հանուն Կովկասի պաշտպանության»
  • Մեդալ` «Խորհրդային անդրբևեռաշրջանի պաշտպանության համար»

Ստեղծագործություններ խմբագրել

  • Լեյտենանտ Շմիդտ (1960 թվական)
  • «Անցած տարիներ» (1970 թվական)
  • «Ալեքսեյ Տոլստոյի ճանապարհը», գեղարվեստական, 1981 թվական
  • Հուշեր` «Պաուստովսկին Յալթայում»

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել