Մարկ Շեփարդ
Մարկ Անդրեաս Շեփարդ (անգլ.` Mark Andreas Sheppard, մայիսի 30, 1964[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան և երաժիշտ, իռլանդական և գերմանական ծագումով։ Ավելի հայտնի է «Հաջողության զինվորները» սերիալի Կրիստոֆեր Եթսի, «Գերբնականը» հեռուստասերիալում Քրոուլիի և շատ ժամանակակից և հայտնի հեռուստասերիալների հիմնականում բացասական դերերով։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 30, 1964 (58 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ![]() |
Մասնագիտություն | Դերասան |
Ակտիվ շրջան | 1992–այժմ |
Ծնողներ | հայր՝ Ուիլյամ Մորգան Շեփարդ |
IMDb | ID 0791968 |
ԿենսագրությունԽմբագրել
Մարկ Շեփարդը ծնվել է 1964 թվականի մայիսի 30-ին Լոնդոնում։ Նրա հայրը հայտնի դերասան Ուիլյամ Մորգան Շեփարդն է[2]։
Անձնական կյանքըԽմբագրել
Մարկն ամուսնացել է 2004 թվականի մարտի 6-ին Ջեսիկա Մարկի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝Մաքսիմիլլան և Ուիլյամ։ Ապրում են Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։
ԿարիերաԽմբագրել
ԵրաժիշտԽմբագրել
15 տարեկանից դարձել է պրոֆեսիոնալ երաժիշտ։ Եղել է «Television Personalities» խմբի անդամ և հայտնի անգլիացի երաժիշտ Ռոբին Հիչքոքի հետ (անգլ. Robyn Hitchcock) մասնակցել է համերգների։ Այնուհետև թմբկահարի կարգավիճակով մասնակցել է « Light a Big Fire» խմբի երաժշտական ալբոմի ձայնագրմանը։ Բայց երաժշտական կարիերան անցնում է երկրորդ պլան, երբ Շեփարդը մեկնում է ԱՄՆ։
ԴերասանԽմբագրել
Նրա առաջին քայլը դեպի դերասանական կարիերա եղել է 1992 թվականի «Մետաքսե թելեր» ֆիլմում մի էպիզոդիկ դերում նկարահանվելը։ Դրանից միայն մեկ տարի անց Շեփարդն արդեն նկարահանվում է «Տիրոջ համար» (գլխավոր դերում Դանիել Դեյ-Լյուիս) ֆիլմում։ Դրանից հետո նա սկսում է հայտնվել հայտնի հեռուստասերիալներ «Գաղտնի տվյալները», «Հաջողության զինվորները» (Կրիստոֆեր «Սի-Ջեյ» Եթս՝գլխավոր դերերից մեկը), «Սողացողները», «Չինացի քաղաքայինը», «Աստղային ճանապարհ», «Անտեսանելի մարդր», «Կախարդանք», «Լուսատտիկ», «Որսորդներ դևերի հետևից», «24 ժամ» և այլն։ Վերջին հիշարժան դերերից մեկը դեմոն Քրոուլին է «Գերբնականը» գերժամանակակից հեռուստասերիալում։ Իսկ 2011 թվականի մարտին նկարահանվել է «Դոկտոր Ո՞վ» հայտնի հեռուստասերիալի 2 մաս, որտեղ իր հոր հետ տանում է նույն դերը, տարբեր տարիքային ժամանակներում։
Ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստԽմբագրել
1997 թվականին ստանձնում է «Ամերիկյան վամպիր» կոմեդիայի ռեժիսորի առաջին տեղակալի պաշտոնը։ 2001 թվականին դառնում է «Սենյակ համար 101» ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ, որտեղ գլխավոր դերը ստանձնել էր իր հայրը։ Մոտ ապագայում սպասվում է «Խորհրդավոր կղզին» ֆիլմի բեմելը, որի գլխավոր դերը (կապիտան Նեմո) և ռեժիսուրան ստանձնել է Մարկ Շեփարդը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Discogs — 2000.
- ↑ «Mark Sheppard»։ IMDb։ Վերցված է 2015-10-22