Մարկ Շագալի թանգարան (Նիս)
Մարկ Շագալի թանգարան (Նիս) (ֆր.՝ Musée National Marc Chagall), նարիչ Մարկ Շագալի թանգարանը Ֆրանսիայի Նիս քաղաքում։
Մարկ Շագալի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և ազգային թանգարան |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Նիս |
Ղեկավարության նստավայր | Նիս |
Հասցե | avenue Docteur-Ménard06000 |
Հիմնադրվել է | 1973 |
Այցելուներ | 178 425 մարդ (2019)[1] և 172 889 մարդ (2018)[1] |
Կայք | musee-chagall.fr |
Նկարագրություն
խմբագրելԹանգարանը ստեղծվել է դեռևս նկարչի կենդանության օրոք։ Բացումը տեղի է ունեցել 1973 թվականին։ Այն անվանվել է «Մարկ Շագալի աստվածաշնչյան ուղերձի ազգային թանգարան» (Musée National Message Biblique Marc Chagall)։ Սկզբնապես այնտեղ ցուցադրվում էր Շագալի՝ աստվածաշնչյան թեմաներով 17 նկար։ Ավելի ուշ ավելանում են էզքիզներ, ուրվանկարներ, գուաշով արված պատկերներ, որոնց մեծ մասը նույնպես աստվածաշնչյան թեմաներով էին։ Արդյունքում թանգարանը ձեռք է բերում բավականին մեծ, բայց միակողմանի հավաքածու։ Սկզբնական շրջանում Շագալը ներգրավված էր թանգարանի գործունեության մեջ։ Անձամբ էր ընտրում իր ստեղծագործությունների տեղը թանգարանում, ներկա էր գտնվում բոլոր ցուցահանդեսների բացմանը, պարբերաբար համալրում էր հավաքածուն նոր ստեղծագործություններով։
Թանգարանն ունի երեք սրահ։ Գլխավոր դահլիճում ցուցադրված են տասներկու կտավներ, որոնք պատկերում են Աստվածաշնչի «Ծննդոց», «Ելից» գրքերից տեսարաններ[2].
- «Մարդու արարումը» («La Création de l’homme») 1956-1958
- «Աբրահամը և երեք հրեշտակները» («Abraham et les trois anges»), 1960-1966
- «Դրախտ» («Le Paradis»), 1961
- «Իսահակի զոհաբերությունը» («Les acrifice d’Isaac»), 1966
- «Հակոբի մենամարտը հրեշտակի հետ» («La Lutte de Jacob et de l’Ange»), 1960-66
- «Մովսեսը և այրվող մորենին» («Moïse devant le Buisson Ardent»), 1966
- «Մովսեսը ժայռից ջուր է բխեցնում» («Le Frappement du Rocher»), 1966
- «Հակոբի երազը» («Le Songe de Jacob»), 1966;
- «Նոյը և ծիածանը» («Noé et l’Arcenciel»), 1966
- «Նոյան տապան» («l’Arche de Noé»), 1966
- «Ադամի և Եվայի վտարումը դրախտից» («Adam et Ève chasses du Paradis»), 1966
- «Մովսեսը ստանում է Օրենքի տախտակները» («Moïse etlestables de la loi»), 1966
Երկրորդ սրահում տեղակայված են կարմիր գամմայով հինգ նկար՝ «Երգ Երգոցի» սիրային քնարերգության թեմայով։ Երրորդ սրահում ցուցադրությունները փոփոխվում են։
Թանգարանում կա նաև համերգասրահ, որտեղ պարբերաբար անց են կացվում ժամանակակից և դասական երաժշտությանը նվիրված երեկոներ։ Համերգասրահի համար Շագալն անձամբ է ստեղծել երեք մեծ վիտրաժ և խճանկար։ Դահլիճի բեմում կլավեսին կա, որի կափարիչը Շագալը զարդարել է Աստվածաշնչյան թեմաներով։
Թանգարանում առկա է աուդիոզբոսավար տարբեր լեզուներով։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Ministry of Culture of France Fréquentation des Musées de France — Ministry of Culture of France.
- ↑ «Музей Марка Шагала в Ницце | Русский Париж» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Թանգարանի պաշտոնական կայք։ Արխիվացված 2021-01-27 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Շագալի թանգարան (Նիս)» հոդվածին։ |