Մարկ Մունիեսա

ֆուտբոլիստ

Մարկ Մունիեսա Մարտինես (իսպ.՝ Marc Muniesa Martínez, մարտի 27, 1992(1992-03-27)[1], Լորետ դե Մար), իսպանացի ֆուտբոլիստ, «Ժիրոնա» ակումբի պաշտպան:

Football pictogram.svg
Մարկ Մունիեսա
իսպ.՝ Marc Muniesa
Marc Muniesa.jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 27, 1992(1992-03-27)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Լորետ դե Մար
Հասակ 179 սմ
Քաշ 72 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ «Ժիրոնա»
Համար 20
Պատանեկան կարիերա
Իսպանիա Բարսելոնա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009—2013 Իսպանիա Բարսելոնա 2 (0)
2009—2013  Իսպանիա Բարսելոնա Բ 81 (4)
2013—մ.հ. Անգլիա Սթոք Սիթի 57 (1)
2017—մ.հ.  Իսպանիա Ժիրոնա 0 (0)
Ազգային հավաքական
2008 Իսպանիա Իսպանիա (մինչև 16) 2 (0)
2009 Իսպանիա Իսպանիա (մինչև 17) 10 (0)
2010—2011 Իսպանիա Իսպանիա (մինչև 19) 9 (0)
2011—2014 Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 9 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերաԽմբագրել

Մարկ Մունիեսան խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում: Իսպանիայի առաջնությունում իր նորամուտը կատարել է 2009 թվականի մայիսի 23-ին՝ «Օսասունա» ակումբի դեմ խաղում փոխարինելով բրազիլացի Սիլվինոյին: Խաղն ավարտվել է «Օսասունայի» հաղթանակով 1:0 հաշվով[2]: Պաշտպանների բացակայության պատճառով «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Մարկ Մունիեսային ընդգրկել է Չեմպիոնների լիգայի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի դեմ եզրափակիչ խաղի հայտացուցակում (2-0), սակայն նա խաղին չի մասնակցել:

2013 թվականի հուլիսի սկզբին ձևակերպել է իր տեղափոխությունը «Սթոք Սիթի» ակումբ[3][4]: 2015 թվականի օգոստոսի 6-ին ակումբի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2019 թվականի ամառ:

2017 թվականի օգոստոսին ֆուտբոլիստը մեկ տարվա վարձակալության պայմանագիր է կնքել իսպանական «Ժիրոնա» ակումբի հետ[5]:

ՁեռքբերումներԽմբագրել

«Բարսելոնա»
  • Իսպանիայի չեմպիոն - 2008/09
  • Իսպանիայի գավաթակիր - 2008/09
  • Իսպանիայի սուպերգավաթակիր - 2009, 2010
  • ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի հաղթող - 2008/09
  • ՈՒԵՖԱ սուպերգավաթակիր - 2009

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. Muniesa given Barcelona support after bittersweet debut; Goal.com, 24 May 2009
  3. «Stoke City sign Barcelona defender Marc Muniesa»։ BBC Sport։ հուլիսի 2, 2013։ Վերցված է հուլիսի 2, 2013 
  4. «City sign Spanish star»։ Stoke City F.C։ հուլիսի 2, 2013։ Վերցված է հուլիսի 2, 2013 
  5. «"Жирона" арендовала Марка Муньесу»։ campeones.ua։ 2017-08-13։ Վերցված է 2017-08-13 

Արտաքին հղումներԽմբագրել