Մարկ Կոսվեն
Մարկ Օսիպովիչ Կոսվեն (ռուս.՝ Марк Осипович Косвен, հունվարի 11 (23), 1885 կամ հունվարի 23, 1885[1], Բրեստ, Brest County, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն - հունիսի 18, 1967[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ազգագրագետ, պատմաբան և կովկասագետ, պատմական գիտությունների դոկտոր (1943)։ 1934-1954 թվականներին՝ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր, 1935-1937 թվականներին և 1943-1965 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Կոսվենիի ուսումնասիրությունների հիմնական թեմաներն են՝ մայրիշխանությունը, հայրիշխանությունը, ամուսնության հնագույն ձևերը, ընտանեկան համայնքն ու պատրոնիմիան, Կովկասի նախնադարյան պատմության պատմագրությունը և ազգագրական հետազոտության պատմությունը։
Մարկ Կոսվեն Марк Косвен | |
---|---|
Ծնվել է | հունվարի 11 (23), 1885 կամ հունվարի 23, 1885[1] Բրեստ, Brest County, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 18, 1967[1] (82 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ազգագրագետ և պատմաբան |
Հաստատություն(ներ) | Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Եղել է գիտական ղեկավար | Sakinat Shikhamedovna Gadzhieva? |
Պարգևներ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 611)։ |