Մարկ Գրիգորյան (լրագրող)

հայ լրագրող
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարկ Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մարկ Վլադիմիրի Գրիգորյան (մայիսի 3, 1958(1958-05-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, դասախոս։

Մարկ Գրիգորյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 3, 1958(1958-05-03) (65 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
ԾնողներՌիտա Զավգորոդնյայա
Վլադիմիր Գրիգորյան
Պարգևներ և
մրցանակներ
Hellman/Hammett
ԵրեխաներՏիգրան Գրիգորյան
Մարգարիտա Սյուրսեն
Կայքmarkgrigorian.livejournal.com
 Mark Grigoryan (journalist) Վիքիպահեստում

Ճարտարապետ Մարկ Գրիգորյանի[1] թոռը, երաժշտագետ Լևոն Հակոբյանի եղբայրը։ Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն (2017-2018)։

Գործունեություն խմբագրել

1980 թվականին ավարտելով Երևանի պետական համալսարանը՝ աշխատանքի է անցել Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտում (ԵրԱԿՀԳՀԻ)։

1989 թվականին ԽՍՀՄ ԳԱԱ (այժմ՝ ՌԳԱ) Վ․ Վինոգրադովի անվան ռուսաց լեզվի ինստիտուտում պաշտպանել է ատենախոսություն «Ռուսաց լեզու» մասնագիտությամբ։

Դասավանդել է Երևանի Պուշկինի անվան դպրոցում և Երևանի բուհերում (Երևանի պետական համալսարան և «Անանիա Շիրակացի» համալսարան)։

Մասնագիտական լրագրությամբ զբաղվել է 1993 թվականից՝ որպես Երևանում «Սվոբոդա» թերթի խմբագրի տեղակալ։ 1995-1996 թվականներին աշխատել է AIM (Armenian International Magazine) ամսագրում։

Համագործակցել է Հայաստանի և արտերկրի բազմաթիվ հրատարակությունների հետ։ Հեղինակ և խմբագիր է 16 գրքերի, բազմաթիվ գիտական և լրագրողական հոդվածների։ Երևանում Կովկասի ինստիտուտի հիմնադիրներից մեկն է։

Աշխատել է Լոնդոնում, BBC-ի ռուսական ծառայության «Վաղ ժամ» ծրագրում։ Մինչ 2011 թվականի մարտի 11-ը Սևա Նովգորոդցևի հետ վարել է «Բիբիսևա» ծրագիրը[2]։

2003 թվականին ստացել է Hellman/Hammett, լրագրողական ամենամյա մրցանակը, որը տրվում է ի նշան «խիզախության ճանաչման ընդդեմ քաղաքական հետապնդումների»[3]։

Դասավանդում է նաև Երևանի պետական համալսարանում։ 2017 թվականին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի որոշմամբ՝ Մարկ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն։ 2018 թվականի դեկտեմբերի 19-ին, մի խումբ աշխատակիցների պահանջով, հրաժարական է տվել[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ноев Ковчег. № 3 (162) Февраль (1-15) 2011 года.
  2. Ведущие «БибиСевы» Сева Новгородцев и Марк Григорян
  3. International Freedom of Expression Exchange. 30 July 2003.
  4. «Մարկ Գրիգորյանը հրաժարական է տվել». Վերցված է 2018 Դեկտեմբեր 19-ին.

Հրապարակումներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել