Մարկո Բիասսոնի (իտալ.՝ Marco Biassoni, 1930[1][2], Ջենովա, Իտալիա - 2002[1][2], Միլան, Իտալիա), իտալացի մուլտիպլիկատոր, երգիծաբան և ֆիլմ արտադրող[3]։ Նա պատկերազարդող էր, աշխատել է իտալական գովազդի ոլորտում։

Մարկո Բիասսոնի
Ծնվել է1930[1][2]
ԾննդավայրՋենովա, Իտալիա
Մահացել է2002[1][2]
Մահվան վայրՄիլան, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունկոմիքսների հեղինակ, կինեմատոգրաֆ և կոմիքսների արտիստ

Կենսագրություն խմբագրել

Բիասսոնին ծնվել է Ջենովայում։ Վաղ տարիքում Ջենովայում նա սկսել է հետաքրքրվել գրաֆիկայով` նախքան Studio Firma-ն հիմնելը։ Նա սկսել է աշխատել գովազդի ոլորտում մի ընկերությունում Լուզատիի, Կոստանտինիի, Պիոմբիոյի և Վերուջոյի հետ. ընկերության հաճախորդների թվում էին 60-ականների առաջատար ընկերություններ, ինչպես, օրինակ` Ilva-Italsider, Esso և Shell:

Նրա ամենահայտնի արշավներից մեկը Արթուր արքայի պատկերումն էր Պավեսիի համար 1964-1975 թվականներին` հետևյալ կարգախոսով` "Arriva Lancilotto, succede un 48:"

Նա մահացել է 2002 թվականին, Միլանում։

2003 թվականի փետրվարին, "Մեծարանք Բիասոնիին" վերնագրով ցուցահանդես է կազմակերպվել Միլանում` նշանավորելու նրա երկար և արդյունավետ կարիերան։ 2004 թվականից սկսած Կարլո Սկուիլանտեի և Վիտտորիո Պիցցոլատոյի նախաձեռնությամբ, Humour Gallarate ամենամյա միջոցառման հիմնական մրցանակը կոչվել է «Մարկո Բիասսոնիի մեծ մրցանակ»[4]։

Գրքեր խմբագրել

  • Il piccolo elefante[5]
  • La streghetta dispettosa[6]
  • La streghetta al supermarket[7]
  • W Papà Natale![8]
  • Cipcip nel bosco delle favole[9]
  • Re Rirò nel paese di Nonso[10]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Artnet — 1998.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 OPAC SBN (իտալ.)
  3. «Biography Marco Biassoni». Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  4. «Grand Prix Marco Biassoni pro loco Gallarate». Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  5. Biassoni, Marco. Il piccolo elefante. EL.
  6. Biassoni, Marco. La streghetta dispettosa. EL. ISBN 8847706092.
  7. Biassoni, Marco. La streghetta al supermarket. EL.
  8. Biassoni, Marco. W Papà Natale!. EL. ISBN 8847707994.
  9. Biassoni, Marco. Cipcip nel bosco delle favole. EL.
  10. Biassoni, Marco. Re Rirò nel paese di Nonso. Giunti Editore. ISBN 8809022602.