Մարկուս Սմարթ (անգլ.՝ Marcus Smart; մարտի 6, 1994(1994-03-06), Դալաս), ամերիկացի բասկետբոլիստ, որը հանդես է գալիս ԲԱԱ«Բոստոն Սելտիքս» ակումբում։ Նա նաև հանդես է եկել «Օկլահոմա Սիթի Թանդեր»-ի ուսանողական հավաքականում։ Համարվել է 2013 թվականի դրաֆթի ամենախոստումնալից մասնակիցներից մեկը[1], սակայն ապրիլի 16-ին Sports Illustrated-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ կմնա համալսարանում։ 2014 թվականի ԲԱԱ դրաֆթի ժամանակ ընտրվել է «Բոստոն Սելտիքս» ակումբի կողմից, 6-րդ համարի ներքո։

Մարկուս Սմարթ
Marcus Smart

Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոստոն Սելտիքս
Դիրքը Խաղարկող
Համար № 36
Ի ծնե տրված անունը Մարկուս Օսմոնդ Սմարթ
Marcus Osmond Smart
Ծննդյան ամսաթիվ մարտի 6, 1994 (30 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆլաուեր Մաունդ, Տեխաս, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 1,93 մ
Քաշ 100 կգ
Դպրոց «Մարկուս» ավագ դպրոց (Ֆլաուեր Մաունդ, Տեխաս)
համալսարան Օկլահոմա Սթեյթ (2012–2014)
Դրաֆթի տարի 2014 / ռաունդ` 1 / ընտր.` ւ-րդ
Դրաֆթ ակումբ Բոստոն Սելտիքս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոստոն Սելտիքս (2007-այժմ)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեն Ռեդ Քլոուզ (Դի լիգա, 2014)
Մրցանակներ
  • NBA All-Rookie երկրորդ թիմ (2015)
  • Կոնսենսուս All-American երկրորդ թիմ (2013)
  • All-American – NABC երրորդ թիմ (2014)
  • Big 12 տարվա բասկետբոլիստ (2013)
  • USBWA տարվա համազգային առաջինկուրսեցի (2013)
  • 2× All-Big 12 առաջին թիմ (2013–2014)
  • Big 12 տարվա առաջինկուրսեցի (2013)
  • McDonald's All-American (2012)

Վաղ տարիներ խմբագրել

Սմարթը Կամելիա Սմարթի և Բիլի Ֆրենկի որդին է։ Բացի Սմարթից ընտանիքում կար ևս երեք երեխա՝ Տոդ Ուեստբրուկը, Ջեֆ Ուեստբրուկը և Մայկլ Սմարթը։ Մարկուսը սովորել է Տեխաս նահանգի, Ֆլաուեր Մաունդ փոքրիկ քաղաքի, Էդվարդ Մարկուսի անվան ավագ դպրոցում։ Մարկուսը հանդես է եկել բասկետբոլի դպրոցական ակումբում և տարել է 115 հաղթանակ ու ընդամենը 6 պարտություն։ Երկու անգամ համարվել է 5A նահանգի լավագույն խաղացող։ Մարկուսը նաև հանդես է եկել McDonald’s համաամերիկական հավաքականում և առաջին համաամերիկյան ESPNHS հավաքականում։ Մինչև իններորդ դասարանը Մարկուսը զբաղվում էր նաև ամերիկյան ֆուտբոլով, իսկ ազատ ժամանակ զբաղվում էր թենիսով[2]։

Ելույթը համալսարանում խմբագրել

Սմարթը, Օկլահոմա նահանգի համալսարանում, իր առաջին մրցաշրջանի ժամանակ օգնում է «Քովբոյս» ակումբին ավարտել մրցաշրջանը 24-8 արդյունքով և Big 12 կոնֆերենցիայում գրավել երրորդ հորիզոնականը։ Սմարթը միջինում հավաքում էր 15,4 միավոր, 5,8 անդրադարձ և 4,2 փոխանցում, իսկ խլումների քանակով դառնում է առաջինը մրցաշրջանում՝ հավաքելով 99 խլում։ «Քովբոյս»-ը այդ մրցաշրջանում դուրս է գալիս NCAA առաջնություն, որտեղ միջին-արևմտյան տարածաշրջանի ցուցանշային աղյուսակում գրավում է 5-րդ հորիզոնականը։ Առաջին փուլում «Քովբոյս»-ը պարտվում է ցուցանշային աղյուսակում 12-րդ հորիզոնականը զբաղեցնող «Օրեգոն Դաքս»-ին։ 2013 թվականի ապրիլի 17-ի հրաժարվում է մասնակցել դրաֆթին և շարունակում է ուսումը համալսարանում։ Նրա հետ ևս երկու մարզիկ՝ Լե'Բրայան Նեշը և Մարկել Բրաունը, նույնպես հրաժարվում են մասնակցել դրաֆթին և նախընտրում են ուսումը։ 2013 թվականին Մարկուսը կրկնում է «Քովբոյս»-ի ռեկորդը մեկ խաղում հավաքած միավորների քանակով՝ հավաքելով 39 միավոր։

2014 թվականի փետրվարի 8-ին «Տեխաս Տեկ» ակումբի դեմ խաղում խաղի վերջին վայրկյաններին վեճ է առաջանում։ Մարկուսը հրում է երկրպագուներից մեկին և վաստակում տեխնիկական տուգանք։ Ի սկզբանե հայտարարվել էր, որ այդ երկրպագուն ռասիստական արտահայտություն է կատարել Մարկուսի հասցեին, սակայն մամուլի ասուլիսի ժամանակ ոչ Սմարթը, ոչ մարզիչը չեն ապացուցում այդ տեղեկատվությունը։ Այդ դեպքի պատճառով Սմարթը հեռացվում է հետագա երեք խաղերից[3]։ «Տեխաս Տեկ»-ի ղեկավարական կազմը հետազոտություն է կատարում, որի հետևանքով բացահայտվում է, որ երկրպագուն ռասիսատական արտահայտություն չի կատարել, սակայն փոխարենը նա վիրավորել է Սմարթին։ Նա համաձայնվում է չհաճախել «Տեխաս Տեկ»-ի 2013/14 մարզաշրջանի խաղերին[4]։

Կարիերան ԲԱԱ-ում խմբագրել

Բոստոն Սելտիկս խմբագրել

2014 թվականի հունիսի 26-ին Մարկուս Սմարթը ԲԱԱ-ի 2014 թվականի դրաֆթի ժամանակ ընտրվում է 6-րդ համարի ներքո «Բոստոն Սելտիքս» ակումբի կողմից[5] 2014 թվականի հուլիսի 5-ին թիմի կազմում հանդես է գալիս 2014 թվականի ԲԱԱ ամառային առաջնությանը[6]։ 2014 թվականի հույիսի 10-ին Սմարթը պայմանագիր է կնքում «Բոստոն Սելտիքս» ակումբի հետ[7]։

Բոստոնի կազմում իր հինգերորդ խաղի ընթացքում Սմարթը վնասվածք է ստանում։ Բուժզննումից հայտնի է դառնում, որ նա չի կարող խաղալ 2-3 շաբաթ։ Մարկուսը բաց է թողնում մրցաշրջանի 10 հանդիպում[8]։ Սմարթը խաղադաշտ է վերադառնում դեկտեմբերի 3-ին։ Դեկտեմբերի 4-ին Սմարթին տեղափոխում են Բոստոնի ֆարմ ակումբ, որտեղ անցկացնում է ընդամենը մեկ խաղ[9]։ Հաջորդ օրը Սմարթին վերադարձնում են գլխավոր ակումբ[10]։ 2015 թվականի մարտի 21-ին Սմարթը հեռացվում է խաղից՝ գոտկատեղից ցածր հարված կատարելու պատճառով[11]։

2015 թվականի հուլիսի 16-ին Լաս Վեգասում կայացող ԲԱԱ ամառային առաջնությանը Սելտիքսի կազմում ստանում է աջ ձեռքի երկու մատների հոդախախտ[12]։ 2015 թվականի նոյեմբերի 15-ին «Օկլահոմա-Սիթի Թանդեր» ակումբի դեմ խաղում սահմանում է իր անձնական արդյունաբերության ռեկորդը՝ հավաքելով 26 միավոր[13]։ Նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 26-ը ընկած ժամանակահատվածում Սմարթը բաց է թողնում 18 խաղ՝ ոտքի վնասվածքի պատճառով։ Նոյեմբերի 27-ին «Նյու-Յորք Նիքս» ակումբի դեմ խաղում նա դուրս է գալիս խաղադաշտ 13 րոպե և հավաքում 6 միավոր[14]։ 2016 թվականի հունվարի 15-ին «Ֆինիքս Սանզ» ակումբի դեմ խաղում Սմարթը իր կարիերայում առաջին անգամ սահմանում է Թրիփլ-Դաբլ՝ հավաքելով 10 միավոր, 11 փոխանցում և 11 անդրադարձ։ Այդ կերպ նա դառնում է Սելտիքսի պատմության մեջ առաջին բասկետբոլիստը, որը սահմանել է Թրիփլ-Դաբլ՝ դուրս գալով փոխարինողների նստարանից[15]։ Հունվարի 31-ին Սմարթը թարմացնում է իր անձնական ռեկորդը՝ հավաքելով 31 միավոր[16]։

ԲԱԱ խմբագրել

Ամենամյա մրցաշրջան խմբագրել

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2014-16 Բոստոն 67 38 27.0 .367 .335 .646 3.3 3.1 1.5 .3 7.8
2015-16 Բոստոն 61 10 27.3 .348 .253 .777 4.2 3.0 1.5 .3 9.1
2016-17 Բոստոն 79 24 30.4 .359 .284 .812 3.9 4.6 1.6 .4 10.6
2017-18 Բոստոն 54 11 29.9 .367 .301 .729 3.5 4.8 1.3 .4 10.2
Կարիերա 261 83 28.7 .360 .293 .756 3.7 3.9 1.5 .4 9.4

Փլեյ-Օֆ խմբագրել

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2015 Բոստոն 4 3 22.5 .483 .231 .533 2.8 1.3 .3 .3 9.8
2016 Բոստոն 6 1 32.2 .367 .344 .810 4.5 3.0 1.7 .8 12.0
2017 Բոստոն 18 3 29.9 .351 .397 .640 4.7 4.7 1.5 .9 8.6
2018 Բոստոն 15 4 29.9 .336 .221 .735 3.7 5.3 1.7 .7 9.8
Կարիերա 43 11 29.5 .358 .312 .689 4.2 4.4 1.5 .7 9.6

Մասնակցությունը ազգային հավաքականին խմբագրել

2013 թվականին Չեխիայում անցկացվող բասկետբոլի երիտասարդական առաջնությանը, Սմարթը հանդես է գալիս որպես թիմի ավագ և գրավում ոսկե մեդալ։ Այդ հաջող ելույթից հետո նա հրավիրվում է ԱՄՆ-ի բասկետբոլի տղամարդկանց հավաքականի մարզական ճամբար, որը անցկացվում էր Լաս Վեգասում։ Դուգ Մակդերմոնտի հետ միասին նրանք ճամբարի միակ անդամներն էին, ովքեր չունեին ԲԱԱ-ում հանդես գալու փորձ[17][18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «DraftExpress NBA Draft Prospect Profile: Marcus Smart, Stats, Comparisons, and Outlook». Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
  2. Marcus Smart Bio — Oklahoma State Official Athletic Site Արխիվացված 2014-06-21 Wayback Machine
  3. Brendan Malloy, «Marcus Smart suspended 3 games for altercation with fan» Արխիվացված 2014-02-22 Wayback Machine, Sports Illustrated, February 9, 2014.
  4. «Statement Regarding Incident At Texas Tech-Oklahoma State Men’s Basketball Game» Արխիվացված 2016-06-30 Wayback Machine, Texas Tech University, February 9, 2014.
  5. «Celtics Select Smart, Young in 2014 Draft». NBA.com. 2014 թ․ հունիսի 26. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  6. «Celtics Announce 2014 Orlando Summer League Roster». NBA.com. 2014 թ․ հուլիսի 1. Վերցված է 2014 թ․ հուլիսի 6-ին.
  7. «Celtics Sign 2014 Draft Picks». NBA.com. 2014 թ․ հուլիսի 10. Վերցված է 2014 թ․ հուլիսի 10-ին.
  8. «Boston Celtics Injury Updates». NBA.com. 2014 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
  9. «Celtics Assign Powell, Smart and Young to NBA D-League's Maine Red Claws». OurSportsCentral.com. 2014 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 4-ին.
  10. «Celtics Recall Powell, Smart and Young». NBA.com. 2014 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  11. «Celtics' Smart suspended one game for hit to groin». NBA.com. 2015 թ․ մարտի 21. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
  12. Marcus Smart’s fingers 'feeling better'
  13. Smart leads Celtics past Thunder 100-85
  14. Thomas scores 21, leads Celtics past Knicks, 100-9 [sic]
  15. Thomas, Smart lead Celtics past Suns, 117—103
  16. Keys to the Game: Magic 119, Celtics 114
  17. «Three Added To 2013 USA Basketball Men's National Team Mini-Camp». USABasketball. 2013 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 26-ին.
  18. Ben Golliver (2013 թ․ հուլիսի 23). «USA Basketball minicamp preview». Sports Illustrated. Վերցված է 2014 թ․ ապրիլի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկուս Սմարթ» հոդվածին։