Մարկուս Ռիվա (լատիշերեն՝ Markus Riva), իսկական անուն-ազգանունը՝ Միքելիս Լաքսա (լատիշերեն՝ Miķelis Ļaksa, հոկտեմբերի 2, 1986(1986-10-02), Տալսի, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի երգիչ և երաժշտական պրոդյուսեր; Թողարկել է մի շարք երաժշտական ալբոմներ, որոնցից առաջինը՝ Ticu-ն, 2009 թվականին։

Մարկուս Ռիվա
Բնօրինակ անունլատիշ․՝ Miķelis Ļaksa
Ի ծնե անունլատիշ․՝ Miķelis Ļaksa
Նաև հայտնի է որպեսMarkus Riva
Ծնվել էհոկտեմբերի 2, 1986(1986-10-02) (37 տարեկան)
Տալսի, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Լատվիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներաժիշտ և երգիչ
ԼեյբլBest Music[1]
Կայքmarkus-riva.com
 Markus Riva Վիքիպահեստում
Մարկուս Ռիվան «Եվրոպա պլյուս» հեռուստաալիքով ելույթի ժամանակ

Կենսագրություն խմբագրել

Չորս տարեկանում առաջին անգամ խաղացել է մանկական ներկայացման մեջ։ Պատանեկան տարիքում ելույթ է ունեցել Ռիգայի մայր տաճարի տղաների երգչախմբում։ Հետագայում երիտասարդական հաղորդումներ է վարել, աշխատել է Capital FM ռադիոյում՝ որպես DJ, երաժշտություն է գրել մի շարք հեռուստաշոուների համար, երգել է, երաժշտական ալբոմներ է թողարկել։ Առաջին ալբոմին՝ 2009 թվականին թողարկված Ticu-ին հաջորդել է Songs from NYC («Երգեր Նյու Յորք քաղաքից») ալբոմը[2] (2010 թ.), երեք տարի անց՝ երրորդ ալբոմը՝ How It Feels խորագրով[3]։ 2017 թվականից ի վեր՝ Ռիվան է TV3 Latvia հեռուստաալիքով վարում X Faktors հեռուստաշոուն՝ The X Factor-ի լատվիական տարբերակը[4]։

Նա խոստովանել է, որ արվեստում իրեն ներշնչում են հատկապես Բեյոնսեն, Ռոբինը և Վուդի Ալենը։

Եվրատեսիլի երգի մրցույթին Լատվիան ներկայացնելու իրավունք նվաճելու նպատակով Մարկուս Ռիվան մասնակցել է երգի ընտրության հանրապետական փուլում ծավալված մրցակցությանը[5]։

2015 թվականին թողարկել է իր առաջին ռուսերեն սինգլը՝ վերնագրելով “Taty”, որի տեսաձայնագրությունը պատրաստել է Ալան Բադոևը (այն արժանացել է Music Box Ru-ի «Լավագույն դեբյուտ» մրցանակին)։ Այդ սինգլի անգլերեն տարբերակը՝ “Take Me Down” խորագրով, նա կատարել է Եվրատեսիլի համար երգի ընտրության հանրապետական մրցույթում և հասել մինչև հանրապետական ընտրական փուլի եզրափակիչ։ Ի դեպ, եվրոպական երգի այդ հեղինակավոր ստուգատեսին մասնակցելու նպատակով կազմակերպվող հանրապետական ընտրական մրցույթներին Մարկուսը մասնակցել է վեց անգամ անընդմեջ՝ 2014-ից 2019 թվականներին։

2014 թվականին իր "Lights On" երգով հանրապետական ընտրական փուլում գրավել է տասնմեկերորդ տեղը[6], 2015-ին իր „Take Me Down” երգով հասել է հանրապետական ընտրական փուլի սուպերեզրափակիչ[7][8] և գրավել երկրորդ տեղը՝ հաղթանակը զիջելով «Ամինատա» երաժշտախմբի «Love Injected» երգին[9]։

2016-ին իր "I Can" երգով հասել է կիսաեզրափակիչ[10] և ի վերջո զբաղեցրել երրորդ տեղը[11]։ Այդ նույն տարվա ապրիլին մասնակցել է ամերիկյան հանրաճանաչ երգչուհի Մրայա Քերրիի՝ Ռիգայում կազմակերպված համերգին՝ որպես օժանդակող արտիստ[12]։

2017-ին „Dynamite” երգով զբաղեցրել է վեցերորդ տեղը[13], 2018-ին՝ „This Time” երգով՝ հինգերորդ տեղը[14][15]։ 2019 թվականին, կրկնեով 2015-ի հաջողությունը, լատվիական «Սուպերնովա» հեռուստասերիալի գլխավոր մեղեդի հանդիսացող «You Make Me So Crazy» երգով հասել է սուպերեզրափակիչ, որտեղ ամենավճռական մրցակցությունում զիջել է «Carousel» երաժշտախմբի «That Night» երգին և գրավել երկրորդ տեղը։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • Ticu (2009)
  • Songs from NYC (2010)
  • How It Feels (2013)
  • MR (2015)
  • I CAN (2018)

Սինգլներ խմբագրել

  • "Fire" (2013)
  • "We Dance for Reason" (2014)
  • "Lights On" (2014)
  • "Forever" (2014)
  • "Take Me Down" (2014)
  • "Taty" (2015)
  • "Красива Сильно" (feat. Arthur Dennys) (2015)
  • "Take Me Away" (2015)
  • "I Can" (2016)
  • "Love Me Harder" (2016)
  • "Laika Upe" (2016)
  • "Ты Влюблена" (2016)
  • "Saucu Tevi Vēl" (2016)
  • "Река любви" (2016)
  • "Dynamite" (2017)
  • "Девушка с Глянца" (2017)
  • "Ko sirds mana jūt" (2017)
  • "Южные ветра" (feat. Arthur Dennys) (2017)
  • "Не зови" (2017)
  • "Kā būs, tā būs" (2017)
  • "This Time" (2017)
  • "Ziemassvētkos" (2017)
  • "Куда ночь заведёт" (2018)
  • "Не відпускай" (with Мята) (2018)
  • "Nevaru Tā" (2018)
  • "Свадхистхана" (2018)
  • "Last Dance" (with Aminata) (2018)
  • "По венам алкоголь" / "You Make Me So Crazy" (2018)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://bestmusic.com.ua/artists/markus-riva
  2. «5 years ago on this day - SONGS FROM NYC release!» (անգլերեն). facebook.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  3. «How It Feels – Markus Riva» (անգլերեն). itunes.apple.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  4. «Latvijas 'X Faktoru' vadīs Markus Riva» (լատվիերեն). DELFI. 2017 թ․ մայիսի 8. Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
  5. «Markus Riva <<Supernova 2018>> dalībnieks» (լատվիերեն). LSM. 2017 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
  6. «Latvian National Final 2014» (անգլերեն). natfinals.50webs.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  7. «Latvian Quarter-Finals 2015» (անգլերեն). natfinals.50webs.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  8. «tytuł=Latvian Semi-Finals 2015» (անգլերեն). natfinals.50webs.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  9. «Latvian National Final 2015» (անգլերեն). natfinals.50webs.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  10. «Latvian Quarter-Finals 2016» (անգլերեն). natfinals.50webs.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  11. «Latvian Semi-Finals 2016» (անգլերեն). natfinals.50webs.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  12. «Արխիվացված պատճենը» (լատվիերեն). vipi.lv. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  13. «Latvian Quarter-Finals 2017» (անգլերեն). natfinals.50webs.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  14. «Zināmi visi konkursa "Supernova 2018" dalībnieki!» (լատվիերեն). supernova.lsm.lv. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  15. «Արխիվացված պատճենը» (անգլերեն). natfinals.50webs.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկուս Ռիվա» հոդվածին։