Մարկոս Օպելիոս Անտոնիոս Դիադումենիանոս
Մարկոս Օպելիոս Անտոնիոս Դիադումենիանոս, կամ Դիադումենիանոս (լատին․՝ Marcus Opellius Antoninus Diadumenianus, սեպտեմբերի 14, 208 - հունիսի 8, 218, Անտիոք, Հռոմեական կայսրություն), հռոմեացի կայսր, ով կառավարել է 217-218 թվականներին։
Մարկոս Օպելիոս Անտոնիոս Դիադումենիանոս | |
---|---|
Ծնվել է՝ | սեպտեմբերի 14, 208 |
Մահացել է՝ | հունիսի 8, 218 (9 տարեկան) |
Վախճանի վայր | Անտիոք, Հռոմեական կայսրություն |
Անտիոք | |
Երկիր | Հին Հռոմ |
միապետ | |
Հայր | Մակրինոս |
Մայր | Նոնիա Ցելսա |
Կենսագրություն
խմբագրելԴիադումենիանոսը Մարկինոս կայսեր որդին էր, որը ծառայում էր հորը որպես Կեսար (մայիս 217–218) և որպես Օգոստոս (218)։ Նրան կոչել են այդպես, քանի որ ծնվել է «գլխադիրով», որն ուներ «թագի» տեսք[1]։ Դիադումենիանոսը ծնվել է 208 թվականի սեպտեմբերի 14-ին։ Ըստ «Historia Augusta» տեղեկագրքի նա ծնվել է սեպտեմբերի 19-ին, միևնույն օրը, երբ ծնվել է Անտոնինոս Պիոսը։ Նրա մայրը եղել է կայսրուհի Նոնիա Կելսան, որի մասին քիչ բան է հայտնի։ Նրա մասին միայն նշված է «Historia Augusta» գրքում։ Դիադումենիանոսի անունը սկզբում Մարկոս Օպելիոս Դիադումենիանոս էր, բայց հետո փոխվում է և ավելացվում Անտոնիոսը, որպեսզի ամրապնդվեր կապը Մարկոս Ավրելիոսի ընտանիքի հետ, այնպես, ինչպես արվել էր Կարակալլայի կողմից։
Դիադումենիանոսը իր դիրքը վայելելու կամ որևէ բան սովորելու հնարավորություն չունեցավ, քանի որ Սիրիայի լեգեոններն ապստամբեցին և Հռոմեական կայսրության կառավարիչ հռչակեցին Էլագաբալուսին։ 218 թվականի հունիսի 8-ին Անտիոքում Մարկինոսին պարտության մատնելուց հետո, մահանում է նաև Դիադումենիանոսը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ caulbearersunited.webs.com. Արխիվացված 2011-08-13 Wayback Machine կայքում
Գրականություն
խմբագրել- Фёдорова Е. В. Императорский Рим в лицах. Москва, 1998.
Արտաքին հղումներ
խմբագրել[* http://www.roman-emperors.org/macrinus.htm De imperatoribus Romanis: an on-line encyclopedia of Roman emperors.]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկոս Օպելիոս Անտոնիոս Դիադումենիանոս» հոդվածին։ |