Լուկանոս
(Վերահղված է Մարկոս Աննեոս Լուկանոսից)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մարկոս Աննեոս Լուկանոս (Marcus Annaeus Lucanus) (նոյեմբերի 3, 39, Կորդովա, Իսպանական Բետիկա, Հռոմեական կայսրություն - ապրիլի 30, 65, Հռոմ, Հին Հռոմ), հռոմեացի բանաստեղծ։ Փիլիսոփա Սենեկայի եղբորորդին։ Մասնակցել է Ներոնի դեմ դավադրությանը, Ներոնի հրամանով էլ ինքնասպան եղել։ Մեզ է հասել Լուկանոսի «Փարսալիա կամ Քաղաքացիական պատերազմի մասին» պատմական անավարտ պոեմը (բաղկացած է 10 գրքից, պարունակում է 800 ոտանավոր), որը պատկերում է Կեսարի և Պոմպեոսի պատերազմը մ.թ.ա. 49-47[փա՞ստ] թվականին։ Գրված է ողբերգական պաթոսով, հռետորական արվեստով։ Լուկանոսին բարձր են գնահատել Դանթեն, Կոռնելը։
Լուկանոս լատ.՝ M. Annaeus Lucanus | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 3, 39 |
Ծննդավայր | Կորդովա, Իսպանական Բետիկա, Հռոմեական կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 30, 65 (25 տարեկան) |
Վախճանի վայր | Հռոմ, Հին Հռոմ |
Մասնագիտություն | բանաստեղծ, պատմաբան և գրող |
Լեզու | լատիներեն[1] |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Ժանրեր | պոեզիա |
Ուշագրավ աշխատանքներ | Փարսալիա կամ Քաղաքացիական պատերազմի մասին |
Ամուսին | Argentaria Polla? |
Ազգականներ | Լուցիուս Աննեուս Սենեկա և Lucius Junius Gallio Annaeanus? |
Lucan Վիքիպահեստում |
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- (անգլերեն) Bellum civile (Pharsalia)
- Փարսալական, website thelatinlibrary.com
- Փարսալական, website fh-augsburg.de