Մարկոմիր (լատին․՝ Marcomer), ֆրանկների առաջնորդ, որն ապրել է 4-րդ դարում։ Ըստ «Ֆրանկների պատմություն» (լատին․՝ Liber Historiae Francorum) գրքի՝ նա եղել է Պրիամի տղան և Ֆարամոնդի հայրը։

Մարկոմիր
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր 4-րդ դար
Վախճանի օր մոտ 392[1]
Դինաստիա Մերովինգներ

Համաձայն Գրիգոր Տուրցիի՝ 388 թվականին ֆրանկները Մարկոմիրի, Գենոբավդի և Սունոնի գլխավորությամբ անցան Հռոմեական կայսրության սահմանները և շարժվեցին դեպի հռոմեական Գերմանիա և Բելգիկա։ Նրանք այդ ճանապարհին ավերում էին ամեն ինչ։ Այդ շարժի ժամանակ նրանք վախ ներշնչեցին Քյոլնի բնակիչներին։ Երբ այդ մասին հայտնի դարձավ Թրիրում, Նանինի և Քվինտինի գեներալները, որոնց Մագն Մաքսիմը հանձնել էր իր մանկահասակ տղային և Գալիայի պաշտպանությունը, հավաքենին բանակը և եկան Քյոլն։ Ֆրանկները մինչ այդ արդեն հասցրել էին թալանել քաղաքը և ավարով հեռանալ Ռեյն՝ թողնելով Գալիայում խոշոր ջոկատ, որը պատրաստ էր նորից սկսել ավերածություններ անել։ Հռոմեացիներին հաջողվեց ջախջախել այդ ջոկատը, սակայն Ռեյն ուղարկված արշավախումբն այդպես էլ հաջողություն չունեցավ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Deutsche Nationalbibliothek Record #141682426 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Աղբյուրներ

խմբագրել
  • Gregory of Tours, Historia Francorum, Book II, paragraph 9.(անգլ.)
  • Claudian, Loeb Classical Library, On Stilicho's Consulship (translation Platnauer)
  • Edward James, The Franks(անգլ.)

Գրականություն

խմբագրել
  • Григорий Турский: История франков
  • Книга истории франков