Ֆարամոնդ կամ Ֆարամոդ, Ֆարամոն, Ֆարամունդ, Մերովինգների առասպելական նախահայրը[1]: Ըստ «Ֆրանկների պատմության գրքի» (Liber Historiae Francorum) նա եղել է Մարկոմիրի տղան և Քլոդիոնի հայրը[2]: Այդ պատճառով նա երկար ժամանակ համարվել է Մերովինգների հարստության առաջին թագավորը: Սակայն հետագայում նրա գոյությունն առասպելական է ճանաչվել: Դա բացատրվում է նրանով, որ «Ֆրանկների պատմության գրքի» հեղինակը վերապատմել է Գրիգոր Տուրցիի առաջին վեց գրքերը՝ ավելացնելով 21 նոր փաստ, այդ թվում և` Ֆարամոնդի անունը: Բայց նա չգիտեր 5-րդ դարի պատմություն, քանի որ օգտագործում միայն Գրիգոր Տուրցիի ժամանակագրությունը որպես աղբյուր[3]: Այսպիսով կասկածելի է, որ նա կարող էր այս ժամանակագրից մեկուկես դար անց բացահայտել Մերովինգների դինաստիայի անհայտ նախնուն այն դեպքում, երբ Գրիգոր Տուրցիին դա չի հաջողվել:

Ֆարամոնդ
Portrait roi Pharamond.jpg
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր 365
Վախճանի օր 430
Դինաստիա Մերովինգներ
Հայր Մարկոմիր
Զավակներ Chlodio?

Սակայն Ֆարամոնդ (Faramond) անունով պատմական կերպարը գոյություն է ունեցել: Նա ծնվել է մոտավորապես 550 թվականին, Փարիզից ոչ շատ հեռու և եղել է փարիզյան քահանա[3]: Նաև նա եղել է եպիսկոպոս Ռագնեմոնդ (Ragnemond) Փարիզեցու եղբայրը (ով եպիսկոպոս է եղել 576-ից 591 թվականներին): Եպիսկոպոս Ռագնեմոնդը ցանկանում էր, որպեսզի նրա եղբայրը փոխարիներ նրան: Սակայն 591 թվականին, եպիսկոպոսի մահից հետո, Ֆարամոնդը Եվսեվի անունով սիրիացի հարուստ մի վաճառականի թույլ է տալիս գրավել եպիսկոպոսական աթոռը: Ֆարամոնդը մահացել է մոտավորապես 600-610 թվականներին[1]:

ԱղբյուրներԽմբագրել

  • 592 թվականին Գրիգոր Տուրցին իր «Ֆրանկների պատմություն» (Historia Francorum) գրքում առաջին անգամ հիշատակում է Ֆարամոնդին: Ահա այդ հատվածը.

«Վախճանվել է նաև Փարիզ քաղաքի եպիսկոպոս Ռագնեմոնդը: Եվ երբ նրա եղբայրը, երեց Ֆարամոնդը, աշխատում էր ստանալ եպիսկոպոսական աստիճան, ինչ-որ հարուստ սիրիացի վաճառական, ընծայելով շատ նվերներ, նստեց այդ տեղը և ստացավ եպիսկոպոսական աստիճան»: (Գիրք 10, հատոր 26):

Իրադարձությունները ավարտվում են 591 թվականին[4]:

 
Թագավոր Ֆարամոնդ:
 
Թագավոր Ֆարամոնդ:
  • 1461 թվականին Ֆարամոնդը հիշատակվում է «Մեծ ֆրանսիական ժամանակագրություններ» (Les Grandes Chroniques de France) գրքում: Այդ գրքի հեղինակը եկել այն եզրակացության, որ ֆրանսիացի թագավորների նախնիները եղել են տրոյանները: Նա գրել է, որ Ֆարամոնդը ֆրանկների առաջին թագավորն է, և եղել է կայսր Պրիամի և նրա կնոջ` Գեկուբայի որդին: Սակայն դա առասպելի վերապատմում է, այլ ոչ թե իսկական աղբյուրներից վերցված տեղեկություններ:

ՎեպերԽմբագրել

  • 1661 թվականին ֆրանսիացի վիպագիր Գոտյե Կալպրենեդը նրան նվիրել է իր «Ֆարամոնդ» վեպը:
  • 1809 թվականին գրող Ֆրանսուա Րենե դե Շատոբրիանը հիշեցնում է Ֆարամոնդին իր «Տառապյալներ» դյուցազներգությունում:
  • 1999 թվականին գրող Յուրի Ալեքսանդրովիչ Նիկիտինը «Ֆարամոնդ» վեպում դեպքեր է օգտագործել Մերովինգերի կյանքից:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Liber Historiæ Francorum 4-5, MGH Scriptores rerum Merovingicarum II, ed. B. Krusch, Hanover, 1888, pp. 245-246
  2. Wood, Ian. The Merovingian Kingdoms, 450-751. 1. Essex, England: Longman Group Limited, 1994. p.37
  3. 3,0 3,1 Gibbon, Edward. The History of the Decline and Fall of the Roman Empire. ed. Rev. H. H. Milman. Boston: Phillips, Samson, and Company, 1852. Vol. 3, p.314 Ftn.169. 6 vols.
  4. McKitterick, Rosamond. History and Memory in the Carolingian World. 1st Ed. Cambridge: Cambridge University Press, 2004.

ԳրականությունԽմբագրել

  • Григорий Турский: История франков
  • Книга истории франков