Մարի Միրիամ (ֆր.՝ Marie Myriam, իսկական անունը Միրիամ Լոպես, ֆր.՝ Myriam Lopes; մայիսի 8, 1957(1957-05-08)[1], Կանանգա, ԿԴՀ), ֆրանսիական երգչուհի, Եվրատեսիլ 1977 երգի մրցույթի հաղթող։

Մարի Միրիամ
Բնօրինակ անունֆր.՝ Myriam Lopes Elmosnino
Նաև հայտնի է որպեսMarie Myriam
Ծնվել էմայիսի 8, 1957(1957-05-08)[1] (66 տարեկան)
Կանանգա, ԿԴՀ
Երկիր Ֆրանսիա և  Պորտուգալիա[2]
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
 Marie Myriam Վիքիպահեստում

Ծնվել է Պորտուգալիայում, մանկության մի մասն անցկացրել է Զաիրում։ Առաջին անգամ բեմ է բարձրացել 1976 թվականին` ֆրանսիական «Ma colombe» (Իմ աղավնին) երգով, որը հատուկ ճանաչում է նվաճել ֆրանսալեզու կանադական Քվեբեկում։

1977 թվականին իր քսանամյակի նախօրեին դարձավ Եվրատեսիլ երգի մրցույթի հաղտող` կատարելով «L’oiseau et l’enfant» երգը։

1970-ական թվականների վերջին ակտիվ մասնակցել է Les Visiteurs de Noël երիտասարդների համար ամանորյա հեռուստահաղորդումների շարքում` Télévision Française 1 (TF1) հեռուստաալիքում։

1980 թվականին «Մելոդիա» ֆիրման թողարկել է ԽՍՀՄ-ում նրա «Երգում է Մարի Միրիամը» (C60 14757-8) անունով ալբոմը։

1989 թվականին մասնակցել է Շառլ Ազնավուրի կողմից կազմակերպված համերգներում, որոնց դրամական մուտքը վաճառված տոմսերից գնացել է Հայաստանում երկրաշարժից տուժածների օգնությանը։

2000 թվականների երկրորդ կեսին կանոնավոր կերպով ներկայացնում էր ֆրանսիական հեռուստադիտողների քվեարկության արդյունքները Եվրատեսիլի երգի մրցույթներին։

Սկավառակագրություն խմբագրել

  • 1976: Ma colombe
  • 1977: Toutes les chansons du monde
  • 1979: Toujours partir
  • 1979: Le coeur somnambule
  • 1979: Les Visiteurs de Noël
  • 1979: Chansons pour Casimir
  • 1982: Nils Holgersson
  • 1982: Sentimentale
  • 1985: La plus belle chanson d’amour
  • 1985: Vivre
  • 1985: Nostalgia
  • 1987: Tout est pardonné
  • 1988: Dis-moi les silences
  • 1988: En plein cœur
  • 1989: Pour toi Arménie
  • 1989: La solitude des rois
  • 1991: VII
  • 1992: Petit homme
  • 1994: 14 plus grands succès
  • 1995: Atout
  • 1996: Charme
  • 2007: Encore

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Միրիամ» հոդվածին։