Մարի-Ռոջեր Բայլոա, ամսագրի կամերունցի խմբագիր, հեռուստաշոուի վարող, լրագրող, կինոռեժիսոր ու համայնքանպաստ տարբեր նախաձեռնությունների նախագահ։ Ապրում է Ֆրանսիայում, որտեղից հեռուստատեսային թոք-շոու է վարում։ Ֆրանսիայում արժանացել է «Արվեստների ու գրականության շքանշանի»[1]։ Որպես լրագրող իր աշխատանքի համար ստացել է Պերսի Քոբոզայի անվան մրցանակ։ Տիկնոջն է պատկանում Africa-international.info ինտերնետային կայքը[2]։

Մարի-Ռոջեր Բայլոա
Դիմանկար
Ծնվել էանհայտ
ԾննդավայրՅաունդե
Քաղաքացիություն Կամերուն
ԿրթությունFélix Houphouët Boigny University?, Վիեննայի համալսարան, Փարիզ Սորբոնի համալսարան, Diplomatic Academy of Vienna?, Q56302850? և Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ
Մասնագիտությունլրագրող, գլխավոր խմբագիր և հեռուստահաղորդավարուհի
ԱշխատավայրJeune Afrique? և Q104418982?
Ծնողներհայր՝ Germain Tsala Mekongo?
Պարգևներ և
մրցանակներ
Արվեստների և գրականության շքանշանի ասպետ
ԱնդամությունAssociation de la presse diplomatique?

Վաղ կյանք խմբագրել

Բայլոան Գերման Ցալա Մեկոնգոյի դուստրն է, որը 1957 թվականին դարձել է Կամերունի առաջին պետքարտուղարը քաղծառայության գծով։ Ուսանել է Փարիզի Paris-IV համալսարանում, որտեղ ավարտել է գերմանագիտության բաժինը[3]։

Կարիերա խմբագրել

1991 թվականին Բյլոան դարձել է «Africa International» ամսագրի խմբագիրը, որը հիմնադրվել էր 1958 թվականին և կենտրոնացած էր քաղաքականության, տնտեսական նորությունների ու մշակույթի վրա, երբ Բայլոան անցել է աշխատանքի[1]։

Հետագայում Մարի-Ռոջեր Բայլոան միացել է Jeune Afrique պանաֆրիկյան թեմատիկ ամսագրին, որը նախկինում արգելված է եղել մի քանի Հյուսիսաֆրիկյան (արաբական) երկրներում[4]։

1997 թվականին ամերիկյան «Սևամորթ լրգրողների ազգային ասոցիացիայի» կողմից Բայլոան արժանացել է «Տարվա լրագրող» կոչմանը և մրցանակն ստացել անձամբ Բիլ Քլինթոնի կողմից[1]։

2001 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է «Գերազանցության կին» (անգլ.՝ woman of excellence)[1]։

Հեռուստաալիքի հիմնադրում խմբագրել

2018 թվականի հոկտեմբերի 15-ին տիկին Բայլոան հայտարարել է, որ գործարկելու է նոր հեռուստաալիք, որը կոչվում էր MRB TV (չշփոթել ամերիկյան MRB Productions կինոարտադրող ընկերության հետ) և հանդիսանում էր կաբելային ու արբանյակային հեռուստաալիք[2]։

Անձնական տեղեկություն խմբագրել

Տիրապետում է տարբեր լեզուների, այդ թվում՝ իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն ու գերմաներեն։ Բնակվում է Փարիզում, Բեռլինում և Կամերունի մայրաքաղաք Յաունդեում։

Ծանոթագրություններ խմբագրել