Մարիսա Պետրորո (անգլ.՝ Marisa Petroro, փետրվարի 11, 1972(1972-02-11)[1], Էլիզաբեթ, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել։

Մարիսա Պետրորո
Ծնվել էփետրվարի 11, 1972(1972-02-11)[1] (52 տարեկան)
ԾննդավայրԷլիզաբեթ, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
marisapetroro.com

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Մարիսան ծնվել է Նյու Ջերսի նահանգի Էլիզաբեթ քաղաքում։ Երբ 4 տարեկան էր, առաջին անգամ սկսել է ելույթներ ունենալ գեղեցկության մրցույթներում։ Ութ տարեկանում Նյու Ջերսիի բնակչուհին մեկնել է Նյու Յորք՝ HB ստուդիայում սովորելու համար։

19 տարեկանում Պետրորոյին ախտորոշել են ռաբդոմիոսարկոմա՝ մանկական ուռուցքաբանության հազվագյուտ ձև, որը նա կարողացել է հաղթահարել[2]։

1997 թվականին Պետրոուրոն ողջ երկրում ճանապարհորդելով եկել է Հոլիվուդ՝ դերասանական կարիերան շարունակելու համար։ Մարիսան հյուրի դեր է ունեցել «Հուսահատ տնտեսուհիները» և «Դեքսթեր» հեռուստասերիալներում։

2006 թվականին ընդգրկվել է People ամսագրի 100 ամենագեղեցիկ մարդկանց ցանկում։

Ընտրյալ Ֆիլմոգրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր
1979 ֆ Կրամերը ընդդեմ Կրամերի Kramer vs. Kramer Թանգարանի այցելու
1997 ս Նեդը և Սթեյսին Ned and Stacey Գեղեցիկ կին
1997 ֆ Կապ Contact Քարտուղար Օվալ գրասենյակում
1997-2000 ս Հավակնորդ The Pretender Էմիլի
2002 ֆ Դդում Pumpkin Քորթնի Բյուրկե
2002 ֆ Մեծ գեր ստախոս Big Fat Liar Լրագրող
2002 ս Երիտասարդ և համարձակ The Young & the Restless Քերի Փարքեր
2005 ս Լաս Վեգաս Las Vegas Բոբի Հարթման
2006 ս Կլինիկա Scrubs Կինը քարանձավից
2007 ֆ Բոլորը ցանկանում են իտալացի լինել Everybody Wants to Be Italian Իզաբելլա Բիսլարի
2008 ս Համատեղ կյանքի կանոներ Rules of Engagement Քրիսթալ
2008 ս Հուսահատ տնտեսուհիները Desperate Housewives Իտալական քարտուղար
2009 ս Դեքստեր Dexter Քեյթ
2010 ս Քողարկման տակ Undercovers Իտալացի թարգմանչուհի
2010 ս Մեր կյանքի օրերը Days of Our Lives Սաբրինա
2012 ս Մահվան չափ գեղեցիկ Drop Dead Diva Էմբեր Ռեյնս

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիսա Պետրորո» հոդվածին։