Մարիո Բոլատտի

արգենտինացի ֆուտբոլիստ

Մարիո Արիել Բոլատտի (իսպ.՝ Mario Ariel Bolatti, փետրվարի 17, 1985(1985-02-17)[1][2][3], La Para, Río Primero Department, Կորդովա, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, «Բոկա Ունիդոսի» կենտրոնական կիսպաշպան։

Մարիո Բոլատտի
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 17, 1985(1985-02-17)[1][2][3] (39 տարեկան)
Ծննդավայր La Para, Río Primero Department, Կորդովա, Արգենտինա
Հասակ 189 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ակումբային գործունեություն խմբագրել

Բոլատտին իր կարիերան սկսել է 2003 թվականին Պրիմերե Բ Նասիոնալի «Բելգրանո» ակումբում։ 2006 թվականին նրա ակումբը բարձրացել է Պրիմիերա Ա, սակայն մեկ մրցաշրջան հետո վերադարձել է Բ Պրիմիերա, իսկ Բոլատտին 2007 թվականի հուլիսին տեղափոխվել է պորտուգալական «Պորտու» ակումբ։

2009 թվականին Բոլատտին կես տարվա վարձակալության ուղարկվեց «Ուրական» ակումբ։ Արգենտինական Olé ամսագիրը նրան ճանաչեց Կլաուսուր 2009-ի լավագույն խաղացող։ Նա մեծ ավանդ է ունեցել առաջնությունում «Ուրականի» հաջող ելույթների մեջ, որն առաջնության վերջին օրը շրջանցեց «Վելես Սարսֆիլդին»։

2010 թվականի հունվարի 18-ին Բոլատտին տեղափոխվել է «Ֆիորենտինա» ակումբ[4]։

2011 թվականի փետրվարի 9-ին Բոլատտին դարձավ «Ինտերնասիոնալի» խաղացող՝ կնքելով 4 տարվա պայմանագիր։ Տեղափոխության գումարը կազմեց 4 մլն եվրո[5]։

Ազգային հավաքական խմբագրել

2009 թվականի հոկտեմբերի 14-ին Բոլատտին Ուրուգվայի դեմ խաղում փոխարինման դուրս եկավ և 84-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ, որը Արգենտինայի հավաքականին թույլ տվեց մտնել աշխարհի առաջնություն[6]։

Նվաճումներ խմբագրել

  • Պորտուգալիայի չեմպիոն (2)՝ 2007/08, 2008/09
  • Ռիու Գրանդի Դու Սուլ նահանգի չեմպիոն (2)՝ 2011, 2012
  • Պորտուգալիայի գավաթի հաղթող (1)՝ 2008/09
  • Ռեկոպի հաղթող (1)՝ 2011

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Definito l'accordo per Bolatti». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին.(իտալ.)
  5. «Болатти перешёл из «Фиорентины» в «Интернасьонал»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
  6. «El gol y la clasificación es un sueño cumplido». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին.(իսպ.)