Մարիու Մոինյուշ

պորտուգալացի ֆուտբոլիստ

Մարիու Ժորժե Մոինյուշ Մատոշ (պորտ.՝ Mario Jorge Moinhos Matos, մայիսի 13, 1949(1949-05-13)[1], Վիլա Նովա դե Գայա - նոյեմբերի 7, 2023(2023-11-07)[2]), պորտուգալացի ֆուտբոլիստ, հարձակվող[3]։

Մարիու Մոինյուշ
պորտ.՝ Mário Moinhos
Քաղաքացիությունը  Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 13, 1949(1949-05-13)[1]
Ծննդավայր Վիլա Նովա դե Գայա
Մահվան ամսաթիվ նոյեմբերի 7, 2023(2023-11-07)[2] (74 տարեկան)
Հասակ 1,83 մետր
Դիրք հարձակվող

Կենսագրություն խմբագրել

Մարիու Մոինյուշն իր կարիերան սկսել է «Վիլանովենսե» ակումբում, որի կազմում հանդես է եկել չորս մրցաշրջան։ Այնուհետև նա տեղափոխվել «Բոավիշտա», որտեղ խաղացել է երկու մրցաշրջան[4]։

Արդյունավետ խաղի շնորհիվ ֆուտբոլիստը տեղափոխվել է «Բենֆիկա», որտեղ խաղացել է չորս մրցաշրջան և թիմի հետ երեք անգամ անընդմեջ դարձել Պորտուգալիայի չեմպիոն[4]։

1976-77 մրցաշրջանի վերջում նա վերադարձել է «Բոավիշտա», որտեղ խաղացել է երեք մրցաշրջան։ Մոինյուշի կարիերայի վերջին ակումբը եղել է «Էշպինյուն», որտեղ նա հանդես է եկել չորս մրցաշրջան և ավարտեց իր խաղային կարիերան։

Մոինյուշը 7 հանդիպում է անցկացրել Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում և դարձել մեկ գոլի հեղինակ՝ Կիպրոսի ֆուտբոլի ազգային հավաքական դեմ՝ Եվրո 1976-ի ընտրական խաղում։

Նա երկար տարիներ աշխատել է «Բոավիստայի» մարզչական շտաբում, ինչպես նաև գլխավորել է «Բոավիստայի» երիտասարդական թիմը։

Մարիու Մոինյուշը մահացել է 2023 թվականի նոյեմբերի 7-ին, 74 տարեկան հասակում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Morreu Mário Moinhos, tricampeão no Benfica (порт.)
  3. Abola.pt (2023 թ․ նոյեմբերի 7). «Morreu Mário Moinhos, tricampeão no Benfica | Abola.pt». Abola.pt. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 11-ին.
  4. 4,0 4,1 «Moinhos - Player profile». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 11-ին.
  5. «Ex-futebolista internacional português Mário Moinhos morre aos 74 anos». www.dn.pt (եվրոպական պորտուգալերեն). 2023 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել