Մարիու Ժուան

պորտուգալացի ֆուտբոլիստ
Չշփոթել Ժուան Մարիուի հետ

Մարիու Ժուան Սոուսա Ալվես (պորտ.՝ Mário João Sousa Alves, հունիսի 6, 1935(1935-06-06)[2], Բարրեյրու), պորտուգալացի ֆուտբոլիստ, պաշտպան։

Մարիու Ժուան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մարիու Ժուան Սոուսա Ալվես
Քաղաքացիությունը Պորտուգալիա Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 6, 1935 (88 տարեկան)
Ծննդավայր Բարեյրու, Պորտուգալիա
Հասակ 169 սմ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
1950—1955 Պորտուգալիա Ֆաբրիլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1955—1962 Պորտուգալիա Բենֆիկա 89 (4)
1962—1968 Պորտուգալիա Ֆաբրիլ 118 (9)
Ազգային հավաքական
1960—1964 Պորտուգալիա Պորտուգալիա 3 (0)[1]
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

«Բենֆիկայի» կազմում նա երկու անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն և երկու անգամ նվաճել երկրի գավաթը։ Նաև 1961 և 1962 թվականներին նվաճել է Չեմպիոնների Լիգան։

Ակումբային կարիերա խմբագրել

Ծնվել է Սետուբալի շրջանի Բարեյրու քաղաքում, 14-տարեկանում «Ֆաբրիլ» ակումբում սկսել է իր երիտասարդական կարիերան, բայց որպես հարձակվող։ Հետո նա Պրեմիեր Լիգայում «Բենֆիկայի» հետ անցկացրել է 7 տարի, խաղալով 89 խաղ և նվաճելով վեց տիտղոս, այդ թվում 60-ականների սկիզբներին երկու անգամ Չեմպիոնների Լիգան՝ եզրափակիչներում խաղալով «Բարսելոնայի»[3] և «Ռեալ Մադրիդ»[4] հետ։

Մարիու Ժուանը կարիերան ավարտել է 1968 թվականին՝ 33 տարեկանում։ Նա երբեք չի եղել ամբողջապես մասնագիտական ֆուտբոլիստ, իր աշխատավարձի ճնշող մեծամասնությունը վաստակելով «Ֆաբրիլում»[5]։

Միջազգային կարիերա խմբագրել

Մարիու Ժուանը 4 տարում Պորտուգալիայի հավաքականում խաղացել է 3 խաղ։ Դեբյուտել է 1960 թվականի մայիսի 22-ին, Եվրոպական ազգերի գավաթի որակավորման փուլի Հարավսլավիայի դեմ խաղում (1-5)։

Ձեռքբերումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Fiche de Mário João sur national-football-teams.com
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. Feuille du match Benfica - FC Barcelone sur footballdatabase.eu
  4. Feuille du match Benfica - Real Madrid sur footballdatabase.eu
  5. «Nº131 – Mário João» (Portuguese). Vedeta ou Marreta?. 2008 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել