Մարինե Բալասանյան

հայ բժիշկ, դեղագետ

Մարինե Գառնիկի Բալասանյան (հոկտեմբերի 4, 1959(1959-10-04)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, դեղագետ։ Դեղագործական գիտությունների դոկտոր (2003):

Մարինե Բալասանյան
Ծնվել էհոկտեմբերի 4, 1959(1959-10-04)[1] (65 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1982)
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

Կենսագրություն

խմբագրել

Մարինե Բալասանյանը ծնվել է 1959 թվականի հոկտեմբերի 4-ին, Երևանում։ 1977-1982 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետը։ 1982-1986 թվականներին աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանի դեղագիտական քիմիայի ամբիոնում որպես ավագ լաբորանտ, 1986-1994 թվականներին աշխատել է ֆարմակոլոգիայի ամբիոնում, որպես կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող և ասիստենտ։ 1994-1998 թվականներին աշխատել է ՌԴ Մոսկվայի ֆարմակոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի ուղեղային արյան շրջանառության խանգարումների ֆարմակոլոգիայի լաբորատորիայում, որպես ավագ գիտաշխատող։ 1998 թվականին ընդունվել է դոկտորանտուրա ՌԴ Մոսկվայի ֆարմակոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում ֆարմակոլոլոգիա մասնագիտությամբ։ 1998-2007 թվականներին աշխատել է դեղագիտական քիմիայի ամբիոնում, որպես ասիստենտ, դոցենտ և պրոֆեսոր։ 2004-2007 թվականներին եղել է «Հայաստանի բժշկագիտություն» հանդեսի պատասխանատու քարտուղարը։ 2004-2009 թվականներին եղել է Տեսական բժշկություն մասնագիտական խորհրդի գիտքարտուղար և Երևանի պետական բժշկական համալսարանի գիտքարտուղար։ 2007-2011 թվականներին աշխատել է ֆարմակոլոգիայի ամբիոնում, որպես ամբիոնի վարիչի պաշտոնակատար։ 2011-2013 թվականներին ղեկավարել է Բարձրագույն կրթության որակի ապահովման Եվրոպական DIUSAS և PICQA Երևանի պետական բժշկական համալսարանի նախագծերը։ 2011 թվականից աշխատում է ֆարմակոլոգիայի ամբիոնում որպես ամբիոնի վարիչ։ 2013 թվականից համակարգում է Հայաստանի ԲՈՒՀ-երի դոկտորալ կրթության վերափոխումների Եվրոպական VERITAS նախագիծը։

Մասնագիտական վերապատրաստումներ է անցել Սալոնիկի, Մալտայի և Կամերինոյի, Հայդելբերգի, Բաթ ՍՊԱ, Զերոնայի, Հելսինկիի համալսարաններում։ Բարձրագույն ուսուցման որակի ապահովման գծով վերապատրաստում է անցել Կոբլենզի, Լեմանի, Փարիզի մանկավարժական և Մյունխենի տեխնիկական համալսարաններում[2]։

Աշխատանքները վերաբերում են ուղեղային արյան շրջանառության խանգարումներին, դեղամիջոցներով շտկման դեղաբանությանը, մեխանիզմներին[3]։

Բալասանյանի ղեկավարությամբ պաշտպանվել են բազմաթիվ թեկնածուական թեզեր։ Հեղինակ է տպագիր աշխատանքների՝ այդ թվում ուսումնամեթոդական ձեռնարկներ, հեղինակային իրավունք, նորարարության արտոնագիր։

Անդամակցություն

խմբագրել
  • Հայ դեղագետների գիտական ընկերության անդամ (1982)։
  • Հայաստանի դեղագետների ընկերակցության անդամ (1982)։
  • ԵՊԲՀ ատեստացիոն հանձնաժողովի անդամ (2011)։
  • Էթիկական կոմիտեի հանձնաժողովի նախագահի տեղակալ։
  • Դեղագիտական մասնագիտական առարկաների ցիկլային հանձնաժողովի նախագահ։
  • Фармакология мозгового кровообращения, 1984, т. л. (Сост.: Э. А. Амроян, М. Г. Баласанян).
  • Քիմիայի խնդիրներ բուհ ընդունվողների համար։ Երևան, Լիգանդ, 1991 (համահեղինակ)[4]։
  • Վերլուծման ֆիզիկական և ֆիզիկաքիմիական եղանակների կիրառումը դեղերի չափորոշման համար։ Մեթոդական ցուցումներ V կուրսի ուսանողներին, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Դեղագիտության ֆակուլտետի քիմիայի ամբիոն, Երևան, Կաիսա, 2000 (համահեղինակ)[5]։
  • Դեղախառնուրդների կոտորակային վերլուծություն։ Մեթոդական ցուցումներ V կուրսի ուսանողներին, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, Դեղագիտության ֆակուլտետ, Քիմիայի ամբիոն, Երևան, Կաիսա, 2002 (համահեղինակ)[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=504
  2. www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  4. Սահակյան, Լիդա Արշակի (1991). Բալասանյան, Մարինե Գառնիկի (ed.). Քիմիայի խնդիրներ բուհ ընդունվողների համար. Երևան: Լիգանդ. ISBN 978-5-8079-0291-7.
  5. Բալասանյան, Մարինե Գառնիկի; Մարգարյան, Կ Ս; Սահակյան, Լ Ա (2000). Վերլուծման ֆիզիկական և ֆիզիկաքիմիական եղանակների կիրառումը դեղերի չափորոշման համար։ Մեթոդական ցուցումներ V կուրսի ուսանողներին. Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան. Երևան: Կաիսա.
  6. Բալասանյան, Մարինե Գառնիկի; Ժամհարյան, Ա Գ; Սահակյան, Լ Ա (2002). Դեղախառնուրդների կոտորակային վերլուծություն։ Մեթոդական ցուցումներ V կուրսի ուսանողներին. Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան. Երևան: Կաիսա.