Մարինա Սպենդիարովա
Մարինա Ալեքսանդրի Սպենդիարովա (օգոստոսի 10, 1903, Յալթա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 1, 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ, երգչուհի, գրող, մշակութային գործիչ։ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (1971), ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1972)։ Ալեքսանդր Սպենդիարյանի դուստրը։
Մարինա Սպենդիարովա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | օգոստոսի 10, 1903 Յալթա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն |
Երկիր | ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 1, 1982 (78 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | երգչուհի և cultural worker |
Կրթություն | Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա և Մոսկվայի կոնսերվատորիա |
Կենսագրություն խմբագրել
Մարինա Սպենդիարովան ծնվել է 1903 թվականի օգոստոսի 10-ին Յալթայում։ Սովորել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի երաժշտագիտական, ապա՝ երգեցողության բաժիններում (1928-1930)։ 1934 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայի երգեցողության բաժինը, 1938 թվականին՝ ասպիրանտուրան։
1938 թվականից աշխատել է Մոսկվայի ֆիլհարմոնիայում, համերգներով հանդես եկել Մոսկվայում և այլ քաղաքներում։
Մարինա Սպենդիարովայի ջանքերով 1940-ական թվականներին գրավված Ղրիմից հոր ձեռագրերը, կյանքին ու գործունեությանը վերաբերող փաստաթղթերի մեծ մասը, անձնական իրերը ուղարկվել են Երևան։
1945 թվականին ենթարկվել է բռնաճնշումների (Մեղադրվել է 1926 թվականին Ստալինի դեմ մահափորձ կատարելու մեջ[1]) և մինչև 1956 թվականն անցկացրել աքսորավայրերում[2], որտեղ տորֆի հանքում աշխատելու արդյունքում կորցրել է ձայնը[3]։ Հետագայում տեղափոխվել է Հայաստան[4]։
Սպենդիարովան մեծապես նպաստել է Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի ստեղծմանը Երևանում (1967)։
Մարինա Սպենդիարովան մահացել է 1982 թվականի օգոստոսի 1-ին Երևանում։
Մատենագիտություն խմբագրել
- Սպենդիարով, Երևան, 1966։
- Երաժշտի կյանքը, Երևան, 1971։
- Летопись жизни и творчества А. А. Спендиарова, Ереван, 1975.
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |