Մարիա և Յուրգիս Շլապյալիսների տուն-թանգարան

Մարիա և Յուրգիս Շլյապյալիսների տուն-թանգարան (լիտ.՝ Marijos ir Jurgio Šlapelių namas-muziejus), հուշահամալիր թանգարան Վիլնյուսի Պիլես 40 հասցեում (լիտ.՝ Pilies g. 40)՝ նվիրված լիտվական մշակույթի գործիչներ, ամուսիններ Մարիա Շլապյալենեին և Յուրգիս Շլապյալիսին։

Մարիա և Յուրգիս Շլապյալիսների տուն-թանգարան
Տեսակպատմական շենք-թանգարան
Երկիր Լիտվա
ՏեղագրությունՀին քաղաք (Վիլնյուս)
Հիմնադրվել է1991
Կայքslapeliumuziejus.lt(լիտվ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանը պատկանում է քաղաքային ինքնավարությանը և տեղակայված է 17-րդ դարի ճարտարապետական հուշարձան համարվող շենքում։ Տունը 1926 թվականին ձեռք են բերել հասարակական գործիչներ Շլյապյալիս ամուսինները, որոնք պրոպագանդում էին Վիլնոյում լիտվական լեզուն և լիտվական գրականությունը և Դոմինիկոնու փողոցի վրա ունեին գրախանութ։ Շենքի վրա տեղադրված է լիտվերեն լեզվով մակագրությմբ հուշատախտակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շենքն ազգայնացվել և վերակառուցվել է որպես բազմաբնակարան շենք։ Մարիա Շլապյալենեին պատկանող բնակարանում և նկուղում պահվում էր շուրջ 5—6 հազար գիրք և այլ հրատարակություններ։ Բնակարանի սեփականատիրոջ հետ մինչև իր մահը՝ 1977 թվականը, հաղորդակցվում և նրա հավաքածուից օգտվում էին մատենագետները, պատմաբանները և թատերագետները։

 
«Այս տանն ապրել են լիտվական լեզվի և գրքի հովանավորներ Մարիա Շլապյալենեն 1926-1977 թվականներին և Յուրգիս Շլապյալիսը 1926-1941 թվականներին»

Լիտվայի անկախության վերականգնումից հետո ԱՄՆ-ում բնակվող Շլյապյալիսների դուստրը՝ Գրաժուտե Շլապյալիտե-Սիրուտենեն 1996 թվականին վերականգնեց ծնողների տան նկատմամբ սեփականության իրավունքը։ Կատարելով մոր կամքը, նա նվիրաբերեց բնակարանը Վիլնյուսի քաղաքապետարանին, պայմանով, որ այնտեղ կազմակերպվի Մարիա և Յորգիս Շլապյալիսների տուն-թանգարան։ Թանգարանը բացվեց նույն տարում տան վերանորոգումից հետո։ Թանգարանի ստեղծման համար հիմք հանդիսացան Գրաժուտե Շլապյալիտե – Սիրուտենի ընտանեկան իրերը, գրքերը, փաստաթղթերը և պատկերագրական նյութերը[1]։

Տուն-թանգարանը հիմնադրվել է 1991 թվականին։ 1994 թվականին բացվել է ցուցահանդես, որտեղ ներկայացված էր ամուսինների կյանքն ու գործունեությունը, Վիլենյան մարզի 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև 1940 թվականը ընկած ժամանակաշրջանի կյանքը[2]։

Ցուցադրություններ խմբագրել

Թանգարանի հավաքածուում ընդգրկված են գրադարանը, արխիվը, դրամագիտական և դրոշմանիշերի հավաքածուները և Շլյապյալիսների անձնական իրերը։ Ցուցասրահում և Շլյապյալիսների հյուրասենյակում (15-րդ դարի նկուղում), ցուցահանդեսներից բացի անցկացվում են երեկոներ, համերգներ, դասախոսություններ, գրքերի շնորհանդեսներ և նմանատիպ այլ միջոցառումներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Istorija» (լիտվերեն). Marijos ir Jurgio Šlapelių namas-muziejus. 2016. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 11-ին.
  2. «Marija and Jurgis Šlapeliai House-Museum» (անգլերեն). Vilnius Tourist Information Centre. 2016. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 11-ին.

Գրականություն խմբագրել

  • Tomas Venclova. Wilno. Przewodnik. Wydanie czwarte. Vilnius: R. Paknio leidykla, 2006. ISBN 9986-830-47-8. S. 94.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա և Յուրգիս Շլապյալիսների տուն-թանգարան» հոդվածին։