HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պոկրովսկայա (այլ կիրառումներ)

Մարիա Պոկրովսկայա (ռուս.՝ Мари́я Ива́новна Покро́вская, 1852[1], Nizhny Lomov, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն - հունվարի 3, 1927(1927-01-03) կամ 1922[1], Սանկտ Պետերբուրգ), Ռուսաստանում ֆեմինիստական շարժման կին առաջին մասնակիցներից մեկը, բժիշկ, հրապարակախոս։ Ողջ կյանքի ընթացքում պայքարել է կանանց իրավունքների համար, եղել է Փոխադարձ բարեգործական հասարակության անդամ[2]։

Մարիա Պոկրովսկայա
Ծնվել է1852[1]
ԾննդավայրNizhny Lomov, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 3, 1927(1927-01-03) կամ 1922[1]
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունբժիշկ և խմբագիր

ԿենսագրությունԽմբագրել

Նախնական միջնակարգ կրթությունը ստացել է տանը 1870 թվականին։ Այնուհետև հաղթահարել է տնային ուսուցչուհու կոչման համար նախատեսված քննությունը և 1876 թվականից սկսել է մասնակցել տեղական բժշկական դասընթացներին։

1882-1888 թվականներին ծառայել է որպես տարածաշրջանի բժիշկ Պսկովի նահանգում։

Հիմնել է Կանանց առաջադիմական կուսակցություն,որի առաջին ժողովը տեղի է ունեցել 1905 թվականի սկզբին[3]։ Կուսակցությունը գոյություն է ունեցել ընդհուպ մինչև 1917 թվականը, բայց քիչ բան է արել կանանց ձայնի իրավունք ստանալու համար[3]։

Նա հրատարակել է մի շարք աշխատություններ, ինչպես, օրինակ, «Բնակչության հիվանդացության և մահացության ստատիկ հետազոտության փորձը` կապված ջրի որակի հետ» և այլն։

Սանկտ Պետերբուրգ ժամանելիս Պոկրովսկայան զբաղվել է տեղի աշխատողների կացարանների ուսումնասիրությամբ և այս խնդրի վերաբերյալ հրատարակել է մի շարք աշխատանքներ «Ընդհանուր հիգիենայի տեղեկագրում» 1895 և 1896 թվականներին։

Մարիա Պոկրովսկայայի վերջին հոդվածը նվիրված է Պետրոգրադի շրջանային դումայի ժողովրդավարական ռուսական առաջին ընտրությունների վերլուծությանը։

1921-1922 թվականներին աշխատել է Պետրոգրադի Նարվա-Պետերհոֆի շրջանում որպես սանիտարական տեսուչ[4]։

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 WeChangEd
  2. Ռ. Ստայթս Կանանց ազատագրական շարժումը Ռուսաստանում. ֆեմինիզմ, նիհիլիզմ և բոլշևիզմ, 1860-1930 / Թարգմ. անգլ. — Մ.: «Ռուսական քաղաքական հանրագիտարան» (ՌՔՀ), 2004. — С. 282.
  3. 3,0 3,1 Ռ. Ստայթս Կանանց ազատագրական շարժումը Ռուսաստանում. ֆեմինիզմ, նիհիլիզմ և բոլշևիզմ, 1860-1930 / Թարգմ. անգլ. — Մ.: «Ռուսական քաղաքական հանրագիտարան» (ՌՔՀ), 2004. — С. 299.
  4. «Տեղեկատվական ռեսուրսներ-Սանկտ Պետերբուրգի արխիվ» (ռուսերեն)։ spbarchives.ru։ Վերցված է 2018-05-18