Մարիա Չեխովա (սուֆրաժիստ)
Մարիա Ալեքսանդրովնա Չեխովա (ծննդյամբ՝ Արգամակովա, հունվարի 18, 1866, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 8, 1934, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս սոցիալիստ-ֆեմինիստ, սուֆրաժիստ և մանկավարժ, «Կանանց միություն» ամսագրի խմբագիր։ 1905 թվականին հիմնադրել է Կանանց իրավահավասարության միությունը։ Կազմակերպել է հանրագիր (պետիցիա) կանանց ընտրական իրավունքի համար և ընդգրկվել 1908 թվականի վերջին կայացած առաջին «Համառուսական կանանց համագումարի» կազմկոմիտեի կազմում[1]։
Մարիա Չեխովա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 18, 1866 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 8, 1934 (68 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | կանանց իրավունքների պաշտպան, մանկավարժ և սուֆրաժիստ |
Կենսագրություն
խմբագրելՄարիա Չեխովան ծնվել է 1866 թվականի հունվարի 18-ին, Ռուսական կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում։ Մայրը մահացել է, երբ նա վեց տարեկան է եղել։ 1877 թվականին հայրը կրկին է ամուսնացել։ 1880 թվականին հորը տեղափոխել են աշխատանքի Իրկուտսկ, իսկ Մարիան տատիկի հետ մնացել է ապրելու Սանկտ Պետերբուրգում։ 1886 թվականին Մարիա Արգամակովան ավարտել է մանկավարժական դասընթացները՝ մաթեմատիկա մասնագիտությամբ։ 1889 թվականին նա Սանկտ Պետերբուրգում հիմնել է իր սեփական դպրոցը, որը գոյատևել է մինչև 1916 թվականը։
1890 թվականին նա ամուսնացել է Նիկոլայ Չեխովի հետ։ 1890-1904 թվականներին Չեխովները բնակվել են գավառում, որտեղ հիմնել են մի քանի դպրոցներ։ Նրանք ունեցել են չորս դուստր և երեք որդի։ 1904 թվականին տեղափոխվել են Մոսկվա, որտեղ ընդունվել են տեղական ուսուցիչների միության մեջ[1]։
Գործունեությունը
խմբագրել1905 թվականի փետրվարին Չեխովան մասնակցել է Կանանց իրավահավասարության միության ստեղծմանը, եղել է դրա քարտուղարը և նստել կենտրոնական բյուրոյում։ Նրա ամուսինը բյուրոյի միակ տղամարդ անդամն է եղել։ 1908-1910 թվականներին Մարիա Չեխովան եղել է Ռուսաստանի կանանց իրավահավասարության լիգայի նախագահը[1]։
Գրականություն
խմբագրել- Стайтс Р. Женское освободительное движение в России: Феминизм, нигилизм и большевизм, 1860-1930 / Пер. с англ. — М: «Российская политическая энциклопедия» (РОССПЭН), 2004. — С. 616.
- Ruthchild, Rochelle Goldberg Chekhova, Mariia Aleksandrovna Argamakova // Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Eastern, and South Eastern Europe : 19th and 20th Centuries / Haan, Francisca de; Daskalova, Krassimira; Loutfi, Anna. — New York: Central European University Press, 2005. — ISBN 978-963-7326-39-4
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Ruthchild, Rochelle Goldberg Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Eastern, and South Eastern Europe : 19th and 20th Centuries Europe: 19th and 20th centuries. — New York: Central European University Press, 2005. — С. 95—96. — ISBN ISBN 978-963-7326-39-4