Մարիա Շատելեն
Մարիա Միխայլովնա Շատելեն (ռուս.՝ Мария Михайловна Шателен, հուլիսի 14, 1895[1], Mukhrovani, Թիֆլիսի նահանգ - փետրվարի 23, 1977, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ՌՍՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երեք պատերազմի մասնակից։
Մարիա Շատելեն | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1895[1] |
Ծննդավայր | Mukhrovani, Թիֆլիսի նահանգ |
Մահացել է | փետրվարի 23, 1977 (81 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Կոստրոմայի մարզ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի մշակույթի պետական ինստիտուտ |
Մասնագիտություն | բժիշկ |
Ծնողներ | հայր՝ Mikhail Shatalen? |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1895 թվականին։ Հայրը՝ Միխայել Շատելենը եղել է Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտի հիմնադիր և ղեկավար, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Ստալինյան մրցանակի դափնեկիր, մայրը՝ Մարիա Ալեքսանդրովան եղել է ռուս դրամատուրգ, Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Ալեքսանդր Օստրովսկու ավագ դուստրը[2]։
Մարիա Շատելենը 1911 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի Լ.Տագանցևայի մասնավոր գիմնազիան, մեկ տարի դասախոսություններ է անցել Փարիզի Սորբոնում։ Վերադարձել է Սանկտ Պետերբուրգ և Բեստուժևի կանանց դասընթացներում ուսումնասիրել իրավաբանություն։
1917 թվականին աշխատել է Պետրոգրադի պարենի վարչությունում, 1922 թվականից՝ միջազգային էլեկտրատեխնիկական կոմիտեում, եղել է «Էլեկտրիչեստվո» ամսագրի գլխավոր քարտուղար, հետագայում աշխատանքի է անցել «Գլավեներգոյի» Լենինգրադի մասնաճյուղում։
1930-ական թվականներին եղել է Լենինգրադի էլեկտրական արդյունաբերության ձեռնարկությունների տնտեսագետ։
Մասնակցել է Խորհրդա-ֆիննական և Հայրենական մեծ պատերազմներին, եղել է բուժքույր, մասնակցել է Կուրսկի ճակատամարտին։ Պատերազմն ավարտել է Ավստրիայում՝ ավագ լեյտենանտի կոչումով։
1954 թվականին ավարտել է Լենինգրադի մշակույթի պետական ինստիտուտը։ Աշխատանքային գործունեության վերջին տարիներին աշխատել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի կենսաբանական ինստիտուտի գրադարանում։
Զբաղվել է Ալեքսանդր Օստրովսկու հիշատակը հավեժացնող գործունեությամբ։
Մահացել է 1977 թվականին, թաղվել է Օստրովսկիների ընտանեկան գերեզմանատանը[3]։
Պարգևներ
խմբագրել- Կարմիր աստղի շքանշան
- ԽՍՀՄ շքանշաններ
- ՌՍՖՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://ruspanteon.ru/shatelen-mariya-mihajlovna/
- ↑ «Шателен, Мария Михайловна внучка драматурга А.Н. Островского. Письма к А.А. Белорукову. «Ведь я-то – кинешемец…»». kostromka.ru. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Щелыково: Мария Шателен». www.shelykovo.ru. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Внучка Мария(չաշխատող հղում)
- Письма к М.М. Шателен (1968–1969)