Բացել գլխավոր ցանկը

ԽՍՀՄ շքանշաններ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Շքանշաններ ՍՍՀՄ, բարձրագույն պետական պարգևներ սոցիալիստական շինարարության և ՍՍՀՄ պաշտպանության բնագավառում հատուկ վաստակի համար։

ՍՍՀՄ շքանշանների պատմությունԽմբագրել

Սովետական առաջին՝ Կարմիր դրոշի շքանշանը սահմանվել է 1918 թվականի սեպտեմբերի 16-ին, Համառուսաստանյան Կենտգործկոմի դեկրետով՝ մարտական գործունեության բնագավառում հատուկ խիզախություն և արիություն ցուցաբերած քաղաքացիներին պարգևատրելու համար։ 1920—1921 թվականներին սահմանվել են Կարմիր դրոշի, Կարմիր կիսալուսնի, Արծաթյա աստղի, Կարմիրասաղի մարտական շքանշաններ նաև մյուս հանրապետություններում։ 1924 թվականի օգոստոսի 1-ին միասնական-միութենական Կարմիր դրոշի շքանշանի սահմանումով, հանրապետական շքանշանով պարգևատրումը դադարեցվել է։ 1920 թվականի դեկտեմբերի 28-ին Սովետների համառուսաստանյան 8-րդ համագումարը աշխատանքային սխրանքների համար սահմանել է ՌՍՖՍՀ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան։ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան է սահմանվել նաև սովետական մյուս հանրապետություններում։ 1928 թվականի սեպտեմբերի 7 թվականին միասնական-միութենական Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի սահմանումով հանրապետական շքանշանով պարգևատրումը դադարեցվել է։ ՍՍՀՄ շքանշանով պարգևատրելու հետ կապված ընդհանուր հարցերը կարգավորվում են ՍՍՀՄ շքանշանների մասին ընդհանուր կանոնադրությամբ, որը հաստատվել է 1936 թվականի մայիսի 7-ին, և «ՍՍՀՄ շքանշաններով ու մեդալներով պարգևատրելու կարգի մասին» ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության 1958 թվականի փետրվարի 11-ի հրամանագրով։ ՍՍՀՄ շքանշանով պարգևատրվում են անհատներ (սովետական քաղաքացիներ և օտարերկրացիներ), կոլեկտիվներ, ձեռնարկություններ, հիմնարկություններ, կազմակերպություններ, հանրապետություններ, երկրամասեր, մարգեր, քաղաքներ և այլ բնակավայրեր, զորամասեր ու միավորումներ։

ԽՍՀՄ շքանշաններԽմբագրել

ՍՍՀՄ սահմանադրությամբ (հոդված 121) շքանշան սահմանելու և պարգևատրելու իրավունքը պատկանոմ է ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահությանը։ «Մայրական Փառք» շքանշանով բազմազավակ մայրերի պարգևատրումը կատարում են միութենական և ինքնավար հանրապետությունների Գերագույն սովետների Նախագահությունները՝ ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության լիազորությամբ և նրա անունից։ ՍՍՀՄ շքանշաններ են՝

Շքանշանները դասավորված են ըստ հաստատման ժամանակի։
* [257] — քառակուսի փակագծերում տրված է պարգևատրվածների թիվը
Անվանում՝ Կարմիր դրոշի շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 1 օգոստոսի, 1924 թ.
Աստիճաններ՝   [581 300]
Նշումներ՝ ՌՍՖՍՀ-ում Կարմիր դրոշի շքանշանը հաստատվել է 1918 թ. սեպտեմբերի 16-ին։
Անվանում՝ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 7 սեպտեմբերի, 1928 թ.
Աստիճաններ՝   [1 259 942]
Նշումներ՝ ՌՍՖՍՀ-ում Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանը հաստատվել է 1920 թ. դեկտեմբերի 28-ին։
Անվանում՝ Լենինի շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 6 ապրիլի, 1930 թ.
Աստիճաններ՝   [462 184]
Նշումներ՝
Անվանում՝ Կարմիր աստղի շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 6 ապրիլի, 1930 թ.
Աստիճաններ՝   [3 876 740]
Նշումներ՝
Անվանում՝ «Պատվո նշան» շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 25 նոյեմբերի 1935 թ.
Աստիճաններ՝   [1 574 368]
Նշումներ՝ 1988 թ. օգոստոսի 22-ից՝ Պատվո շքանշան։
Անվանում՝ Հայրենական պատերազմի շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 20 մայիսի 1942 թ.
Աստիճաններ՝

    [2 627 899] [6 716 384]

Նշումներ՝
Անվանում՝ Սուվորովի շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 29 հուլիսի 1942 թ.
Աստիճաններ՝

      [393] [2862] [4012]

Նշումներ՝
Անվանում՝ Կուտուզովի շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 29 հուլիսի, 1942 թ.
Աստիճաններ՝

      [669] [3325] [3328]

Նշումներ՝
Անվանում՝ Ալեքսանդր Նևսկու շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 29 հուլիսի, 1942 թ.
Աստիճաններ՝   [50 585]
Նշումներ՝
Անվանում՝ Բոգդան Խմելնիցկու շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 10 հոկտեմբերի, 1943 թ.
Աստիճաններ՝

      [323] [2389] [5738]

Նշումներ՝
Անվանում՝ «Հաղթանակ» շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 8 նոյեմբերի, 1943 թ.
Աստիճաններ՝   [20]
Նշումներ՝
Անվանում՝ Փառքի շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 8 նոյեմբերի, 1943 թ.
Աստիճաններ՝

      [2620] [46 473] [997 815]

Նշումներ՝
Անվանում՝ Ուշակովի շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 3 մարտի, 1944 թ.
Աստիճաններ՝

    [47] [198]

Նշումներ՝
Անվանում՝ Նախիմովի շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 3 մարտի, 1944 թ.
Աստիճաններ՝

    [80] [467]

Նշումներ՝
Անվանում՝ «Մայրական փառք» շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 8 հուլիսի, 1944 թ.
Աստիճաններ՝ [881 070] [1 697 223] [3 083 328]
Նշումներ՝
Անվանում՝ Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 31 հոկտեմբերի, 1967 թ.
Աստիճաններ՝   [106 462]
Նշումներ՝
Անվանում՝ Ժողովուրդների բարեկամության շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 17 դեկտեմբերի, 1972 թ.
Աստիճաններ՝   [77 719]
Նշումներ՝
Անվանում՝ Աշխատանքային փառքի շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 18 հունվարի, 1974 թ.
Աստիճաններ՝

      [952] [45 197] [637 816]

Նշումներ՝
Անվանում՝ Շքանշան «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար»
Հաստատման ամսաթիվ՝ 28 հոկտեմբերի, 1974 թ.
Աստիճաններ՝

      [13] [589] [69 576]

Նշումներ՝
Անվանում՝ «За личное мужество» շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 22 օգոստոսի, 1988 թ.
Աստիճաններ՝   [529]
Նշումներ՝


Յուրաքանչյուր շքանշան ունի ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության կողմից հաստատված իր ստատուսը, նրանում սահմանված են պետությանը և հասարակությանը մատուցած այն հատուկ ծառայությունները, որոնց համար կատարվում է պարգևատրումը։ Շարունակում է կոնկրետ կանոններ՝ կապված տվյալ շքանշանով պարգևատրելու հետ։

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 604