«Մարիանան հարավում» (անգլ.՝ Mariana in the South), ինչպես նաև «Մարիանան հայելու առաջ»[1], անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսի նկարը՝ ստեղծված 1897 թվականին[2]։ Գտնվում է անգլիացի նկարիչ Ֆրեդերիկ Լեյթոնի տուն-թանգարանի հավաքածուում։

Մարիանան հարավում
տեսակգեղանկար և արվեստի գործ
նկարիչՋոն Ուիլյամ Ուոթերհաուս
տարի1890 և 1897
բարձրություն114 սանտիմետր
լայնություն74 սանտիմետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
նյութկտավ և յուղաներկ
հավաքածուանհայտ և Լեյթոնի տուն-թանգարան
Ծանոթագրություններ

Սյուժե խմբագրել

Ուոթերհաուսին հատուկ են բարեկազմ, գունատ կանանց կանանցով տեսարանների պատկերումները՝ ոգեշնչված բրիտանական գրականությունից և քնարերգությունից։ Սա Ուոթերհաուսի հիմնական նկարներից է, որտեղ պատկերված է տեսարան Ալֆրեդ Թեննիսոնի «Մարիանա» (1830) և «Մարիանան հարավում» (1832) պոեմներից, որոնք հիմնված են համանուն հերոսուհու՝ Անջելոյի հարսնացուի պատմության վրա՝ վերցված Ուիլյամ Շեքսպիրի «Չափ ընդ չափի» պիեսից (1603—1604)։ Անջելոն մերժում է Մարիանային, քանի որ նրա օժիտը նավաբեկության հետևանքով կորչում է։ Աղջիկը աղոթում է բռնակալ Անեջելոյի սիրո վերադարձի համար, միայնակ կյանք է վարում՝ դեռևս կարոտելով իր սիրեցյալին։ Նկարը պատկերազարդում է պոեմի հետևյալ տողը. «Եվ ջինջ հայելում փայլեց նրա դեմքի մաքուր կատարելությունը» Թեննիսոնի «Մարիանան հարավում» բանաստեղծությունից[3]։

Շեքսպիրի պիեսում պատմվում է, որ Մարիանան ամրոցում մնում է հինգ տարի այն բանից հետո, երբ ծովում կորցնում է օժիտը։ Չնայած իր գործողություններին՝ Անջելոն դեռ շատ էր սիրում նրան, և կնոջ դժվարին դրությունը դառնում է չիրականացած երազանքների խորհրդանիշ։ Այնուամենայնիվ, պիեսի վերջում Անջելոն՝ կերպարներից ամենաբացասականը, որն իրական հանցագործություն է կատարում ընդդեմ գրավոր և չգրված օրենքների, ամուսնանում է Մարիանայի հետ։ Թեննիսոնը վերցրել է այդ սյուժեն և ընդլայնել այն մինչև բանաստեղծություն։ Հիասթափված և զնդանում փակված գեղեցկուհուն տեսնելը Ուոթերհաուսի համար ուժգին ոգեշնչման թեմա էր, որը սերտ կապակցված է նաև նրա վաղ «Լեդին Շալոտից» աշխատանքի հետ[2]։

Նկարագրություն խմբագրել

Կտավում պատկերված է թափվող զգեստով գեղեցիկ աղջիկ, որը հանգիստ զննում է իրեն օվալաձև հայելու մեջ։ Նա ծնկներին է հենված վանդակավոր սալիկապատ հատակին, որը շարունակվում է ողջ տեսարանով։ Հայելին դրված է փայտե գեղեցիկ փորագրված տակդիրի մեջ, որը նկարիչը մի քանի անգամ փոխել է նկարի վրա աշխատելիս։ Հետին պլանում երևում է կիսաբաց դուռ։ Առաջին պլանում հատակին ընկած են բացված նամակ և ծրարներ. հնարավոր է նամակագրություն նրա և հեռավոր սիրելիի միջև։ Այդ խորհրդանշական լրացումն անկասկած կարելի է բացատրել բանաստեղծության տողերով, որոնցով ոգեշնչված է նկարը։ Նկարի կոմպոզիցիան լիովին բնութագրական է Ուոթերհաուսի համար՝ գունատ մաշկով երիտասարդ բարեկազմ կնոջ կերպարից մինչև սենյակի հարդարանքի մանրամասներ և ոգեշնչվածություն բրիտանական քնարերգությունից[2]։

Պատմություն խմբագրել

Նկարը եղել է մասնավոր հավաքածուի կազմում։ 1954 թվականին համաձայն Սեսիլ Ֆրենչի (1879—1953) կտակի՝ կտավը փոխանցվել է Լոնդոնի Համմերսմիթ և Ֆուլեմ շրջաններին, որտեղ գտնվում է անգլիացի նկարիչ Ֆրեդերիկ Լեյթոնի տուն-թանգարանը[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Марианна перед зеркалом. Джон Уильям Уотерхаус (1849-1917)». gallerix.ru (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Mariana in the South, 1897 - John William Waterhouse». artguide.org. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 6-ին.
  3. «Mariana in the South | Art UK». artuk.org (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել