Մարիամ (մանրանկարիչ, 15-րդ դար)
Մարիամ (15-րդ դար, Ջուղա), հայ մանրանկարիչ, գրիչ և ծաղկող։ 15-րդ դարում առաջին հայ կին նկարիչը[1]։ 15-րդ դարի միակ նկարչուհին է, ում ստեղծագործությունների նմուշները պահպանվել են[2]։
Մարիամ | |
---|---|
Ծնվել է | 15-րդ դար |
Ծննդավայր | Ջուղա |
Քաղաքացիություն | Ancient Armenia |
Մասնագիտություն | մանրանկարչուհի |
Գործունեություն
խմբագրելՄարիամը ծնվել և ստեղծագործել է Ջուղա քաղաքում[1]։ 1456 թվականին Ջուղայում ընդօրինակել և ծաղկել է Գրիգոր Տաթևացու «Գիրք քարոզութեան»[3] ձեռագիրը (հայտնաբերել է սփյուռքահայ արվեստաբան Արամ Երեմյանը 1946 թվականին, Իրանի Սպահանի նահանգի Չարմանալ գավառի այդ ժամանակ դեռևս հայաբնակ Մամուռան գյուղում)[4]։ Ձեռագրի տարբեր ոճերով ու բովանդակությամբ մանրանկարները (կատարման նրբությամբ և բանաստեղծական պատկերավորությամբ ուշագրավ է 16-րդ էջի խորանը), ճոխ երանգներով լուսանցազարդերը, թռչնազարդերը և գեղագրերը արտացոլում են 15-րդ դարի Հին Ջուղայի նկարչական դպրոցին բնորոշ հատկանիշները[2]։ «Գիրք քարոզութեան» մատյանը պահվում է Էջմիածնի վանքի մատենադարանում[1][5]։ Բաղկացած է 977 էջից։ Այն Ջուղայի գրչարվեստի ու մանրանկարչության դպրոցի 15-րդ դարի կեսերի նմուշներից է, որտեղ ներառված են հարյուրավոր մանրանկարներ, թռչնագրեր ու լուսանցքազարդեր։ Գործում արտացոլված է նկարչուհու վարպետությունն ու գույների նկատմամբ բնատուր տաղանդը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական, էջ 295:
- ↑ 2,0 2,1 Մարիամի մասին zarkfoundation.com կայքում
- ↑ «Հայերէն Յիշատակարաններ - ՋԵ (1456)». digilib.aua.am. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Ա. Երեմյան «Տասնհինգերորդ դարի մի անհայտ նկարչուհի» (էջեր միջնադարյան նկարչությունից), «Էջմիածին», 1952, համար 7։
- ↑ «Ցուցակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նոր ստացված ձեռագրերի» (PDF).(չաշխատող հղում)