Մարթա Ռայներ Տրանկու
Տրանկու (Դրանխոլյանց) Ռայներ Մարթա Ղազարի, (1875, Տրգու Ֆրումոս -1950, Բուխարեստ), ռումինահայ մանկաբարձ-գինեկոլոգ։
Ծնվել է | 1875 |
---|---|
Մահացել է | 1950 |
Մահվան վայր | Բուխարեստ, Ռումինիա |
Կրթություն | Ալեքսանդրու Իոան Կուզայի անվան համալսարան |
Մասնագիտություն | մանկաբարձ |
Կյանք և գործունեություն
խմբագրել1899 թվականին ավարտել է Յասսիի համալսարանի բժշկական ֆակուլտետը, այնուհետև նշանակվել Յասսիի ծննդաբերական կլինիկայի վարիչ։ 1905-1916 թվականներին աշխատել է Բուխարեստի հիվանդանոցներում, դասավանդել անատոմիա, սաղմնաբանություն և գինեկոլոգիա։ 1918 թվականին ուսումնասիրություններն ամփոփել է «Հաշվետվություն պատերազմական վիրաբուժական գործողությունների վերաբերյալ» աշխատության (ֆրանսերեն) մեջ։ 1982 թվականին լույս է տեսել «Օրագրի էջեր, խոստովանություններ» (ռումիներեն) հուշերի հատորը, ուր Տրանկուն անդրադարձել է ժամանակի ականավոր գործիչների, այդ թվում հայերի կյանքին։
Պարգևներ
խմբագրել1934 թվականին արժանացել է «Մարիա թագուհի» առաջին կարգի շքանշանի։
Անդամակցություն
խմբագրելԵղել է Ռումինիայի բժշկական ակադեմիայի իսկական անդամ (1938 թ.), ներքին հիվանդությունների բժիշկների ընկերության պատվավոր թղթակից անդամ (1936 թ.), կենսաբանական ընկերության պատվավոր անդամ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |