Մարթա Մարտյանովա
Մարթա Վալերիևնա Մարտյանովա (ռուս.՝ Марта Валерьевна Мартьянова, դեկտեմբերի 1, 1998[1], Կազան, Ռուսաստան), ռուս սուսերամարտիկ (ռապիրա)։ 2020 թվականի օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների երկակի արծաթե մեդալակիր։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2021)[2]։
Մարթա Մարտյանովա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | սուսերամարտիկ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 1, 1998[1] (25 տարեկան) |
Ծննդավայր՝ | Կազան, Ռուսաստան |
Հասակ՝ | 174 սանտիմետր |
Քաշ՝ | 62 կիլոգրամ |
Կեմսագրություն
խմբագրելԾնվել է 1998 թվականին Կազանում։ Ութ տարեկանում սկսել է զբաղվել սուսերամարտով, մարզուհու առաջին մարզիչը եղել է Ելենա Ալեքսանդրովնա Պրոխորովան։
2014 թվականին դարձել է աշխարհի կադետների չեմպիոն անհատական առաջնությունում։ Նույն թվականին դարձել է արծաթե մեդալակիր Նանկինում կայացած ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում։
2017 թվականին դարձել է կադետների և պատանիների Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակիչ գոտեմարտում հաղթելով իր հայրենակից Ադել Աբդրախմանովին։ 2017 թվականին առաջին անգամ հրավեր է ստացել Ռուսաստանի մեծահասակների հավաքականից, Թբիլիսիում կայացած Եվրոպայի առաջնությունում հավաքականի կազմում դարձել է արծաթե մեդալակիր․ ռուսաստանցիներին հաջողվել է հաղթել շվեդուհիներին ու հունգարացիներին, սակայն եզրափակիչ մենամարտում ուժեղ են եղել Իտալիայի հավաքականի սուսերամարտիկները։
2018 թվականին Սերբիայում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ թիմային առաջնությունում։ Ռուսաստանցիները հաղթել են իսպանացի մարզուհիներին, ապա հաղթել ֆրանսուհիներին, սակայն եզրափակիչ գոտեմարտում պարտվել են իտալացի մարզուհիներին։
2021 թվականին Տոկիոյում անցկացված Օլիմպիական խաղերում Մարթա Մարտյանովան դարձել է օլիմպիական չեմպիոն Ռուսաստանի թիմի կազմում[3]։ Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ եզրափակիչ գոտեմարտի վճռորոշ պահին Մարտյանովան վնասել է ոտքը (ավելի ուշ ախտորոշվել է կապանների գերձգում)[4], մրցաշարի կանոնների համաձայն՝ Ռուսաստանի հավաքականը փոխարինում չի կատարել (միակ թույլատրված փոխարինումը տեղի է ունեցել կիսաեզրափակիչ մենամարտում), կանոնակարգի համաձայն՝ սուսերամարտի մրցուղի դուրս գալու անհնարինության դեպքում Ռուսաստանի հավաքականի հաշվին տեխնիկական պարտություն պետք գրանցվեր[4]։ Սակայն մարզուհին իր մեջ ուժ է գտել շարունակելու եզրափակիչ մենամարտը բժշկական դադարից հետո, որի ընթացքում մարզուհու կոճին տեյպ է դրվել և «սառեցվել»։ Պարգևատրման արարողությունից հետո մարզուհին հեռացել է սայլակով՝ ինքնուրույն տեղաշարժվելու անհնարինության պատճառով[5]։
Պարգևներ
խմբագրել- Բարեկամության շքանշան (11 օգոստոսի, 2021 թվական) – հայրենական սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, սպորտային բարձր նվաճումների, հաղթանակի կամքի, տոկունության և նպատակասլացության համար, որոնք դրսևորվել են Տոկիո քաղաքում (Ճապոնիա) 2020 թվականի XXXII Օլիմպիական խաղերում[6]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/2102425
- ↑ «Приказ № 88 нг «О присвоении почетного спортивного звания „Заслуженный мастер спорта России"»». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Александр Насонов. «Владимир Путин обратился к российским рапиристкам, которые завоевали золото на ОИ-2020». www.championat.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ 4,0 4,1 «Марта Мартьянова – героиня! Травмировала ногу в фехтовальном финале, но колола даже в шпагате и покинула арену на коляске». Sports.ru. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ ««Всегда говорила, что её Бог поцеловал в лицо». Истории из детства героя Олимпиады Марты Мартьяновой». sport.business-gazeta.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 11 августа 2021 года № 463 «О награждении государственными наградами Российской Федерации»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարթա Մարտյանովա» հոդվածին։ |